News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը ԵՄ ղեկավարներին հայտարարել է, որ եվրագոտու տնտեսությունն «աննախադեպ անկում» է ապրում, եւ ԵՄ-ին կոչ է արել գործել՝ վերականգնումն արագացնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Ուրբաթ ԵՄ առաջնորդները վիդեոնֆերանս են անցկացրել՝ ճգնաժամից հետո վերականգնման ուղիները քննարկելու համար: «ԵՄ տնտեսությունը աննախադեպ անկում է ապրում»,- Լագարդի խոսքերը մեջբերում են աղբյուրները:

Լագարդը նշել է, որ եվրագոտու տնտեսությունը երկրորդ եռամսյակում կարող է մոտ 13 տոկոսով «կտրուկ անկում» ցույց տալ եւ կրկնել է ԵԿԲ-ի կանխատեսումները՝ 2020 թվականին ՀՆԱ-ի 8.7 տոկոս անկման եւ 2021 թվականին 5.2 տոկոս աճի մասին: Ըստ նրա՝ աշխատաշուկայի համար ԵՄ-ի տնտեսական վատթարացման հետեւանքները դեռ լիովին չեն դրսեւորվել, եւ գործազրկության մակարդակը եվրագոտում կարող է հասնել 10 տոկոսի:

Լագարդն առաջնորդներին կոչ է արել արագ համաձայնության գալ տնտեսական վերականգնումն արագացնելու ծրագրի շուրջ եւ ասել է, որ ֆինանսական շուկաները համեմատաբար հանգիստ են այն ակնկալիքների պատճառով, որ դաշինքը կգործի, որպեսզի ցույց տա, որ ԵՄ-ն «կրկին գործի մեջ է», հայտնել են աղբյուրները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ