News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն առցանց գագաթնաժողովին որոշում են կայացրել վեց ամսով երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որի վերժնաժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը համայնքի երկրներից մեկի պատվիրակությունում:

«Առաջնորդները համաձայնել են երկարաձգել պատժամիջոցները եւս վեց ամսով»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մյուս առաջնորդներին տեղեկացրեցին Ուկրաինայում հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքի մասին: «Ինչպես գիտեք, Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները կապված են Մինսկի համաձայնագրերի իրականացման հետ: Ղեկավարները եկել են այն եզրակացության, որ այս գործընթացում ոչ մի էական առաջընթաց չկա, ուստի որոշվեց երկարաձգել պատժամիջոցները», - պարզաբանեց նա:

2014-ին Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինայում իրադարձությունների եւ Ռուսաստանի՝ Ղրիմի հետ վերամիավորման կապակցությամբ: Սահմանափակող միջոցառումները բազմիցս ընդլայնվել եւ երկարաձգվել են: Առանց վիզայի ռեժիմի եւ համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները դադարեցվել էին, ԵՄ երկրներ մուտքի արգելք էր սահմանվել Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց համար, նրանց ակտիվները սառեցվել էին, առեւտրային, ֆինանսական եւ ռազմական բնույթի սահմանափակումներ էին ներդրվել: Ի պատասխան՝ Ռուսաստանն արգելել էր մի շարք պարենային ապրանքների ներմուծումը ԵՄ երկրներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ