News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը և գրավի դիմաց ազատ արձակելը կարելի է ասել կես, կամ մեկ քայլ մասնակի առաջընթաց է, իհարկե գումարի չափն անհասկանալի է` ընդհանրապես  ինչո՞ւ կիրառել  գրավ: Այս մասին այսօր`հունիսի 19-ին լրագրողների  հետ հանդիպման ժամանակ ասաց  Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը`  խոսելով Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամ  գրավի դիմաց ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման մասին:

«Համենայնդեպս հիմա ունենք այն, ինչ ունենք, շնորհակալություն եմ հայտնում նաև դատավորին իր կայացրած որոշման համար. վստահ եմ, որ հնարավոր է ճնշումներ եղած լինեն, որ նա այդ որոշումը չկայացներ»,- ասել է նա:

Ըստ նրա` սահմանված գրավը չափն անհասկանալի է, այդ գրավը չպետք է վճարեն  Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, այլ հայրենակիցների միահամուռ ուժերով պետք է դա արվի.

«Ուզում եմ դիմել բոլոր այն գործարարներին, հնարավորություններ ունեցող անձանց, սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, որպեսզի մեր հաղթանակած երկրորդ նախագահին, ժամանակին մեր տնտեսության աճի ցուցանիշն այդքան բարձրացրած, երկիրը կայուն հիմքերի վրա դրած մարդու համար ընտանիքը  որևիցե մասնակցություն չունենա գրավի հավաքման գործում:

 Դա պետք է անենք մենք, դա պետք է անի ազգը, քանի որ նա իր անցած ճանապարհով, մեր ճակատը բարձր պահելու համար ցեղասպանված, դարեր շարունակ պետականությունը կորցրած ժողովրդին  առաջնորդեց ու հաղթեց:

Հարցին, թե արդյոք  կա հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանին էլի կկալանավորեն, վերջինս պատասխանեց.

«Եթե փորձեն շարունակել այս  ամեն ինչը, կարծում եմ, որ կլինեն անկանխատեսելի գործողություններ: Այն կործանումն ու աղետը, որը սկսվել է մեր պետության, մեր Արցախի գլխին, դա անկասելի է, առաջնահերթ պետք է լինի վարչապետի փոփոխությունը և պետք է այնպես անել, որ վարչապետի ընտրության հարցում լինել արհեստավարժ, գիտնական, հայրենասեր, իր գործին նվիրյալ մարդ, ով կհասկանա, թե այս վիճակից ինչպես կարելի է դուրս հանել երկիրը:  Իսկ եթե փորձեն շարունակել այս հետապնդումները նախագահի հետ կապված, ապա կարծում եմ, որ դա ինչ-որ լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Հովհաննես  Շահինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ