News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Reflex չեխական պարբերականը հրահրել է սկանդալ առաջին էջում պատկերված սեւամորթ Ադոլֆ Հիտլերի նկարի պատճառով, որին կից նշվել էր Black Lives Matter («Սեւերի կյանքերը կարեւոր են») շարժման անվանումը:

«Ծնկի գա՞նք հանցագործների առաջ, որոնք իբրեւ ցանկացել են բարելավել դրությունը»,-նշված է Հիտլերի լուսանկարին կից: Պարբերականի առաջին էջի նկարը հասանելի է Facebook-ում, ինչպես նաեւ նշվում է, որ տպագիր տարբերակը դեռեւս կարելի է գնել, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Ընդ որում՝ Reflex-ի գլխավոր խմբագիր Մարեք Սթոնիշը պատմել է, որ Facebook-ը մեկ օրում արգելափակել էր նրա անձնական օգտահաշիվը առաջին էջի նկարը հրապարակելու համար: Իր հոդվածում նա հայտնել է մտահոգություն Black Lives Matter շարժման շուրջ՝ նշելով, որ կողոպուտն ու բռնությունը որեւէ կերպ չեն կարող կապված լինել ռասիզմի դեմ պայքարի հետ: «Ինչո՞ւ էին ցուցարարները Փարիզում ընդդեմ ռասիզմի ցույցերի ժամանակ բղավում կեղտոտ հրեաների մասին»,-հետաքրքրվել է նա:

ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում, ինչպես նաեւ Եվրոպայում մի քանի շաբաթ շարունակ անցկացվում են բողոքի ցույցեր, որոնք մեկնարկել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո, որը վրա էր հասել ոստիկանների կողմից կոշտ բերման ենթարկվելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ