News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալացի գիտնականները գտել են CO2-ը ժամանակակից արդյունաբերության համար «շինարարական աղյուսի» վերածելու միջոցը, գրում է Popmech-ը:

Ժամանակակից աշխարհում հետազոտությունների ամենահեռանկարային ոլորտներից մեկը դարձել է նոր տեխնոլոգիաների մշակումը, որոնք կարող են որսալ ածխաթթու գազն ու այն օգտակար նյութերի վերածել:

Նոր Հարավային Ուելսի համալսարանից թիմը նախ մտադիր է եղել ածխաթթու գազն օգտագործել որպես ավելի էկոլոգիական եւ էժան հումքի աղբյուր սինթեզ գազի համար: Սովորաբար այն արտադրվում է բնական հումքի օգտագործմամբ, բավական ունիվերսալ է եւ այդ պատճառով կարող է օգտագործվել տարբեր տեսակի վառելիքի եւ նյութերի արտադրման համար: Շնորհիվ CO2-ի՝ գիտնականները հույս են ունեցել վնասակար թափոնները վերածել օգտակար արտադրանքի:

Նրան մեթոդը հիմնված է ցինկի օքսիդի նանոմասնիկների վրա, որոնք համարվում են կատալիզատոր բարդ քիմիական ռեակցիայի համար:

Բաց կրակի ազդեցության շնորհիվ, որի ջերմաստիճանը կազմում է 2000 աստիճան, նանոմասնիկները խառնվում են  CO2-ի հետ էլոկտրալուծման ներսում: Արդյունքում ածխաթթու գազը վերածվում է սինթեզ գազի:

Գիտնականների խոսքով՝ այդ մեթոդն ամենաարդյունավետն է եւ կարող է համակցվել արդյունաբերական գործունեության այլ տեսակների հետ: Նրանց կարծիքով՝ իդեալական է իրավիճակը, երբ ամբողջ CO2-ն վերածվում է սինթեզ գազի՝ այդպիսով նվազեցնելով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ