Իրանը մտադիր է մինչեւ հուլիսի վերջ զբոսաշրջիկների համար 10 լեզուներով գովազդային արշավ թողարկել, հաղորդում է Tehran Times-ը:
Այս մասին հայտարարել է Մոհամմադ Լարիջանին, ով զբաղվում է տուրիզմի ոլորտում մարքեթինգով եւ գովազդով: Նա հայտնել է, որ երկրի տեսարժան վայրերի մասին տեսահոլովակներ կհայտնվեն պարսկերենով, անգլերենով, արաբերենով, ռուսերենով, թուրքերենով, ադրբեջաներենով, գերմաներենով, չինարենով, ֆրանսերենով, ճապոներենով: Դա թույլ կտա Իրանի մասին պատմել առնվազն 100 երկրներում:
Իրանում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երկու տասնյակ օբյեկտներ: