News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դոլարի, որպես պահուստային արժույթի նկատմամբ ներդրողների պահանջարկը կարող է զգալիորեն ընկնել, եթե COVID-19 համավարակի երկրորդ ալիք լինի: Այսպիի կարծիք է CNBC-ին տված հարցազրույցում հայտնել Deutsche Bank-ի փորձագետ Սամիր Գոելը, հայտնում է РБК-ն:

Նրա խոսքերով՝ այժմ արժութային շուկաները բախվում են «բազմաթիվ հանդիպակաց հոսքերի»՝ COVID-19-ի հնարավոր երկրորդ ալիքի մտավախությունների պայմաններում։ Վերլուծաբանը համարում է, որ վարակի նոր բռնկումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ դոլարը լրջորեն թուլանա՝ զարգացած երկրների, այդ թվում՝ Չինաստանի արժույթների մեծամասնության հանդեպ։

Ինչպես նշել է Գոելը, երբ կորոնավիրուսը սկսեց ակտիվորեն տարածվել աշխարհում, ներդրողները ամերիկյան դոլարը նախընտրում էին «տասի խմբի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Կանադա, ԱՄՆ, Շվեյցարիա) արժույթներից: Փորձագետը պարզաբանել է, որ, որպես կանոն, ներդրողները անորոշության պայմաններում «հակվում են դեպի ամերիկյան դոլարը», ինչը մասամբ պայմանավորված է նրա, որպես համաշխարհային պահուստային արժույթի համեմատաբար լավ դիրքով: «Կարծես դոլարի նկատմամբ արտակարգ պահանջարկը նվազում է», - ասել է նա:

Վերլուծաբանը նաեւ նշել է, որ կարանտինային սահմանափակումներից դուրս գալու ԱՄՆ ռազմավարությունը ավելի վատ տեսք ունի, քան մնացած աշխարհինը: «Մեր շարժունակության որոշիչը ենթադրում է, որ Եվրոպայի մեծ մասը, օրինակ, ավելի արագ է բացվում, քան ԱՄՆ-ը», - հայտնել է վերլուծաբանը:

Պատասխանելով չինական յուանի հեռանկարների մասին հարցին ՝ Գոելն ասել է, որ հոսքերի հիմնական հաշվեկշռի տեսանկյունից՝ այն շատ է բարելավվում: Չինաստանի ֆինանսական շուկաների բացմանը, տարբեր ցուցանիշների միանալուն եւ տեղական արժույթով արտահայտված ավելի ու ավելի շատ ակտիվներ ներմուծելուն զուգընթաց՝ պորտֆելի շարժման պատմությունն աստիճանաբար ավելի դրական է դառնում յուանի համար:

«Մենք տեսանք, որ յուանը համեմատաբար կայուն է եւ գտնվում է որոշակի միջակայքում, եւ դա մասամբ կապված է մեծ քանակությամբ դիվիդենտների վճարման ու այն փաստի հետ, որ ԱՄՆ-Չինաստան առանցքի հարցով շատ աղմուկ է եղել»,- եզրափակել է փորձագետը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ