News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկը 2020 թ. հուլիսին կկանգնեցվի՝ պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) իրականացման նպատակով: ՊՆՎ–ը ցանկացած ԱԷԿ-ում իրականացվող ստանդարտ գործընթաց է, որի ընթացքում սարքավորումների կայուն աշխատանքային վիճակի պահպանման նպատակով կատարվում է վառելիքի փոխաբեռնում եւ կայանի պլանային վերանորոգում:

Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում:

Ինչպես նշում է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, կայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծով նախատեսվող, միջուկային եւ ռադիացիոն անվտանգության հետ կապված առանձին միջոցառումների յուրահատկությունը պահանջում է դրանց իրականացման համար ներգրավել համապատասխան կարգավիճակ (հավատարմագրում, վկայագրում, հավաստագրում) ունեցող մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ունեն եզակի սարքավորումներ, տեխնոլոգիաներ եւ բարձր որակավորում ունեցող  անձնակազմ:

Վերոնշյալ բոլոր միջոցառումները ընդգրկվել են առանձին ցանկում, եւ դրանց իրականացման համար կազմվել եւ ստորագրվել է համապատասխան Շրջանակային համաձայնագիր, որը պարունակում է ավելի քան  50 միջոցառում, «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքման նպատակով՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության Որոշման: Համաձայնագրի պայմանները տարածվում են նախագծի շրջանակներում կնքվող պայմանագրերի վրա:

Ֆինանսավորման աղբյուրին առնչվող խնդիրը ոչ մի կերպ չի անդրադառնա ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի գլխավոր նախագծի վրա: «Մենք միշտ կատարում ենք միջազգային նախագծերով ստանձնած մեր պարտավորությունները, մասնավորապես, Հայաստանում մենք այսուհետ եւս պատրաստ ենք շարունակել Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն ուղղված վերանորոգման աշխատանքները: Մեզ համար ոչինչ չի փոխվել: Մայիսին մենք կնքել ենք ՀԱԷԿ-ի հետ երկու պայմանագիր. առաջինը՝ ռեակտորի իրանի վերականգնիչ թրծաթողման իրականացման մասով, եւ արդեն ձեռնամուխ ենք եղել նախապատրաստական աշխատանքներին, եւ երկրորդը՝ ռեակտորի ակտիվ գոտու հովացման համակարգի արդիականացման մասով: Բացի այդ, տարվելու են ԱԷԿ-ը հաջորդ տարի հիմնանորոգման համար նախապատրաստելուն ուղղված աշխատանքներ», - մեկնաբանում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ  գլխավոր տնօրեն Եվգենիյ Սալկովը:

«Ինչ վերաբերում է հայկական եւ ռուսական ձեռնարկությունների փոխհարաբերություններին, ապա համագործակցության անցյալ տարիներից ի վեր դրանք միայն կատարելագործվում են . աճում է փոխըմբռնումը, վստահությունը, համատեղ գործողությունների կառավարման եւ համակարգման ընթացակարգերը պարզեցվում են, դրսեւորվում է հավասար հետաքրքրվածություն աշխատանքների վերջնական արդյունքի նկատմամբ», - ընդգծեց  Մովսես Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ