News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ կողմ քվեարկեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին: 

Նախագծերի այս փաթեթը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով, մասնավորապես, առաջարկեց բացառել նոր նախագծի հանձնումը նախագահին, ով պետք է 21 օրում ստորագրեր այն։

Այսպիսով, այս օրենքի ուժի մեջ մտնելու որոշումը միայն կբարձրաձայնվի խորհրդարանի խոսնակի կողմից։

Իր հերթին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս հարցը մանրամասն քննարկվել է ինչպես նախագահ Արմեն Սարգսյանի, այնպես էլ նրա աշխատակազմի հետ։

«Ավելին, հենց նրանք են մատնանշել օրենսդրական բացը եւ առաջարկել շտկել այն, հստակ կարգավորում մտցնել, ինչը անում ենք»,- ընդգծեց ԱԺ խոսնակը:

Փաստացի «Իմ քայլը» միանձնյա ընդունեց օրենսդրական նախագիծը՝ անտեսելով այդ թվում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Խորհրդարանի մյուս երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեցին։ Ավելին, ԲՀ-ն ՍԴ դիմելու ստորագրահավաք նախաձեռնեց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ