News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կովկասում մոռացված պատերազմը նոր ազդակ է ստանում, քանի որ հակառակորդները զինվում են լրտեսության եւ հարվածների համար էլ ավելի կատարելագործված անօդաչուներով, Forbes-ում հրապարակված իր հոդվածում գրում է անգլիացի տեխնոլոգիական լրագրող Դեւիդ Հեմբլինգը:

Հեղինակը նշում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն բորբոքվեց.

«1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ հրադադարի մասին համաձայնագիր կնքվեց, որից հետո Հայաստանը վերահսկողություն ստացավ տարածքների նկատմամբ: Լեռնային Ղարաբաղն իրեն անկախ պետություն հռչակեց Արցախ անվանումով, սակայն չկարողացավ հասնել միջազգային ճանաչման:    

2016 թվականին բաց պատերազմ սկսվեց: 2016-ի էսկալացիան հիշվեց նրանով, որ ադրբեջանական կողմն օգտագործեց իսրայելական Harop կամիկաձե անօդաչուներ»:

Հեղինակը նշում է, որ Harop-ը բազմաթիվ թիրախներ խոցեց, ներառյալ՝ հայերի հրետանային համակարգը, հակաօդային պաշտպանության համակարգը, ինչպես նաեւ կամավորների տեղափոխող ավտոբուսը:

«Harop-ն Ադրբեջանին վաճառել էր իսրայելական IAI ընկերությունը: Ապա իսրայելական Aeronautics ընկերությունը համաձայնագիր էր կնքել Ադրբեջանի հետ Orbiter 1K անօդաչուներ մատակարարելու մասին»,-նշում է հեղինակը:

Նրա խոսքով՝ առավել երկարաժամկետ հեռանկարում ադրբեջանցիները ծրագրում են թողարկել Orbiter-ի լիցենզավորված կրկնօրինակը՝ հայտնի որպես Zarba: 2019-ին ադրբեջանցիները կրկին Իսրայելից գնեցին SkyStriker անօդաչուներ: 

Հոդվածի հեղինակի խոսքով՝ հայկական կողմը անօդաչուներ է արտադրում 2011 թվականից, երբ ցուցադրվեց Krunk հետախուզական անօդաչուն:

2018-ին Հայաստանը հայտարարեց Արցախից ռազմական անօդաչուներ գնելու մասին:

Հեղինակը նաեւ նշում է, որ անցած ամիս Արցախի ՊՆ-ն հայտարարեց նոր անօդաչուի հաջող փորձարկման մասին՝ տեսանյութ հրապարակելով, որում կամիկաձե անօդաչուները խոցում են թիրախը: Տեսանյութում ասվում է, որ զենքը «չի զիջում առաջատար երկրների կողմից մշակվող նմանատիպ սարքերին տեխնիկական բնութագրերի տեսանկյունից»:

2019-ին Shant News-ը ցուցադրեց մի շարք ռազմական անօդչուներ:

Հեղինակը նշում է, որ դրոններն իդեալական են հակամարտության այդ տեսակի համար: Դրանք էժան են, բարձր ճշգրտությամբ եւ կարղ են օգտագործվել առանց օդաչուի համար ռիսկի:

Ինչպես նշվում է հոդվածում, Արցախի նոր դրոնները կարող են մրցակից դառնալ մնացած աշխարհի առաջարկած դրոններին:  

«Կովկասում անօդաչուների պատերազմը շուտով կարող է դառնալ անօդաչուների պատերազմ ձեր հետնաբակում»,-եզրափակում է հոդվածի հեղինակը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ