News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի որոշումը կարող է ազդել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի վրա: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Սահմանադրական դատարանը նախօրեին որոշում կայացրեց սկսել Ռոբերտ Քոչարյանի՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ դիմումը: Համանման դիմում ավելի վաղ ներկայացվել էր ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դիմումներն ընդունվել են մեկ վարույթի մեջ:

ՀՀ Ազգային ժողովը նախօրեին նաեւ օրինագիծ ընդունեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք փոփոխություններ Սահմանադրական դատարանի կազմում, մի քանի դատավորների հրաժարական եւ նախագահի փոփոխություն են նախատեսում:

Ինչպես շեշտեց Ալումյանը, արվում է ամեն ինչ, որպեսզի մինչեւ Քոչարյանի գործով որոշում կայացնելը Սահմանադրական դատարան որպես այդպիսին գոյություն չունենան: «Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է: Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի այդպես լինի: Կախված նրանից, թե քանի դատավոր կկորցնեն իր պաշտոնը, ինչպես իրենց կպահեն Սահմանադրական դատարանի մյուս անդամները: Չեմ ուզում սցենարներ ներկայացնելլ, պարզապես ժամանակ չկա: Բայց մի բան ոչ ոքի համար գաղտնիք չէ. նմանատիպ ոտնձգությունների պետական ​​ինստիտուտների նկատմամբ տեղի են ունենում, որպեսզի ամեն գնով մի մարդու պատասխանատվության ենթարկեն»,- հայտարարեց Ալումյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ