News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Մենք լավատեսական ցուցանիշ ունենք. ապրիլին փակված 71,4 հազար աշխատատեղերից 50 հազարը մայիսին վերականգնվել է: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Գիտեք, որ մարտ ամսից կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք, ապրիլն անցկացրինք արգելափակման տրամաբանության մեջ: Ամենամեծ խնդիրը, որ այդ ընթացքում ունեցանք, կապված էր մեր տնտեսության, որովհետեւ տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է: Ապրիլին արձանագրեցինք, որ ՀՀ-ում փակվել է 71 471 աշխատատեղ:

Այս եւ մի քանի այլ տվյալներ վերլուծելով վերջնականապես համոզվեցինք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետեւ եթե կենտրոնանանք միայն առողջապահական ասպեկտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում: Մենք որոշեցինք գնալ այս ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում:

Հիմա եթեր եմ մտել, որ ասեմ, որ մեր այս մոտեցումն արդեն հիմնավորում է իր ճշմարտությունը: Դուք գիտեք, որ ամեն ամսվա 20-ին ներկայացվում են նախորդ ամսվա եկամտային հարկի հաշվարկները ՊԵԿ: Այսօր առավոտից մենք աշխատում ենք մայիսի տվյալների վրա եւ մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ որոշեցինք լոքդաունի քաղաքականությունը չշարունակել, 50094 աշխատատեղ վերականգնվել է:

Ընդ որում, ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին, որովհետեւ մեր վիճակագրության մեջ կան աշխատատեղեր, երբ մարդը դե յուրե աշխատում է, բայց աշխատավարձ չի ստանում, այսինքն զրոյական հաշվետվություն է ներկայացվում:

Այսօր ՊԵԿ նախագահի հետ քննարկում էինք եւ արձանագրվեց, որ աշխատատեղերի վերականգնման պրոցեսը շարունակվում է: Իհարկե, սա չի նշանակում, որ տնտեսական բարդությունը հաղթահարել ենք, սա նշանակում է, որ վերականգնման պրոցեսը սկսել ենք: Դա պետք է շարունակենք, որ կարողանանք նոր տնտեսական ցուցանիշների հասնել:

Այսօրվա տնտեսական ցուցանիշներն իրենց լավատեսությամբ ինձ համար շատ անսպասելի էին: Այս վիճակագրությունը չի կարող կասկածելի համարվել, որովհետեւ այն ձեւավորվում է գործատուների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա: Այսինքն իրենք ինչքան շատ գրեն, այնքան շատ հարկ պետք է վճարեն, հետեւաբար շահ չունեն շատ գրելու:

Սա ինձ եւս մեկ անգամ համոզում է, որ մենք պետք է առավելագույնը անենք լոքդաունի վերադառնալուց խուսափելու համար: Լոքդաունի դեպքում կարող է այնպիսի կոլապս լինի, որ չկարողանանք տասնամյակներով վերականգնվել:

ՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ առեւտրի շրջանառության ծավալները նույնպես վերականգնվում են եւ մենք պարտավոր ենք այս տնտեսական տեմպը պահել: Սկզբից կորցրածը հետ բերենք, ապա նաեւ նոր տրամաբանություն զարգացնենք:

Ես ուզում եմ հավատալ, որ հունիսին այն մնացած հատվածն էլ կվերականգնվի: Իհարկե, մենք առաջիկայում կքննարկենք, թե այս ինֆորմացիային ինչպես ենք արձագանքելու, ինչ ենք անելու տնտեսությունն ավելի խթանելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Ամենաշատ