News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների վերահսկման բանակցությունները Վիեննայում եւ հանդես է գալիս Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգման աջակցության օգտին։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում գտնվող Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ սատարել է Չինաստանին բանակցային գործընթացում ներգրավելու գաղափարը։

«Այն փաստը, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը նստել են բանակցությունների սեղանի շուրջ եւ խորհրդակցություններ են անցկացնում զենքի վերահսկման վերաբերյալ, հսկայական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի եւ ամբողջ աշխարհի անվտանգության համար, մենք ողջունում ենք դա: Իհարկե, շատ կարեւոր է, որ Չինաստանը եւս միանա այս քննարկմանը»,- ասել է Սթոլթենբերգը: «Նույնիսկ եթե Չինաստանը չմիանա պայմանագրի հարցով բանակցություններին, ես կարծում եմ, որ դրա երկարաձգումը ճիշտ որոշում կլինի»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Նա նաեւ նշել է, որ թեեւ սա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ պայմանագիր է, որի հետ ՆԱՏՕ-ի պետությունները անմիջական կապ չունեն, Վաշինգտոնը ակտիվորեն խորհրդակցում է դաշինքի երկրների հետ`այս պայմանագրին առնչվող խնդիրների եւ ընդհանրապես զենքի վերահսկման շուրջ:

Հունիսի 22-ին Վիեննայում փակ դռների հետեւում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան խորհրդակցություններ՝ ռազմավարական կայունության եւ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ: Ռուսական պատվիրակությունը ղեկավարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, ամերիկյանը՝ սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին: Կողմերը նաեւ քննարկել են պայմանագրի երկարաձգման հարցը:

Այս պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից՝ 2010 թվականին: Այն ուժի մեջ է մնում 10 տարվա ընթացքում (մինչեւ 2021թ. փետրվարի 5-ը), եթե մինչ այդ չփոխարինվի հետագա համաձայնագրով: Փաստաթուղթը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան հինգ տարով, այսինքն մինչեւ 2026 թվականը՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին չձգձգել պայմանագիրը երկարաձգելու հարցի լուծումը եւ այն բնութագրում է որպես ապառազմականացման ոլորտում «ոսկե ստանդարտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ