News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օրերս Երեւանի Ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության եւ նախկին «Անելիք Բանկի» միջեւ 2015 թ-ին կնքված համաձայնագիրն առոչինչ ճանաչելու գործը: Դատարանը բավարարել է ԱյԴի Բանկի (նախկինում` Անելիք Բանկ) հայցը: Այդ առիթով զրուցել ենք ԱյԴի Բանկի Վարչության նախագահ պրն. Մհեր Աբրահամյանի հետ: 

Պրն Աբրահամյան, առաջին ատյանի դատարանը բավարարել է ընդդեմ սնանկ ճանաչված Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության ներկայացված հայցը` առոչինչ ճանաչելով այն համաձայնագիրը, որի պայմանների խախտման դեպքում Բանկը պարտավորվում էր վճարել մոտ 22 մլն. ԱՄՆ դոլար տույժ: Կմեկնաբանե՞ք դատարանի որոշումը:

Սիրով: Հիշեցնենք ընթերցողներին, որ սնանկ ճանաչված Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության հետ Բանկն ունի մի շարք դատական գործեր, որոնցից մեկով ս.թ. մարտի 12-ին կայացված որոշումով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը բավարարել է մեր վերաքննիչ բողոքը` բեկանելով Երեւանի Ընդհանուր իրավասության դատարանի՝ Բանկից նշված գումարը գանձելու վերաբերյալ վճիռը, քանի որ, ըստ վերաքննիչ ատյանի, Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության հայցն անհիմն էր: Սակայն, ինչպես արդեն նշեցի, հիշյալ ընկերությունը բազմաթիվ այլ մտացածին հայցեր է ձեռնարկել Բանկի դեմ, որոնցից յուրաքանչյուրն էլ վկայակոչում է 2015 թ-ին կնքված այս չարչրկված համաձայնագիրը: Մենք բազմիցս նշել ենք նաեւ, որ այս համաձայնագիրը պարունակում է մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնք թույլ են տալիս հիմնավոր կասկածի տակ դնել այդ համաձայնագրի իրավական ուժը: Այդ իսկ պատճառով Բանկը 2018-ի դեկտեմբերին դիմեց դատարան` համաձայնագիրն առոչինչ ճանաչելու հայցով` նպատակ ունենալով վերջ դնել բոլոր տեսակի շահարկումներին: Ուրախությամբ պետք է փաստենք, որ դատարանը հաշվի առավ մեր կողմից ներկայացված հիմնավորումները եւ առոչինչ ճանաչեց հիշյալ համաձայնագիրը:

Իսկ որո՞նք են համաձայնագրի այդ վիճահարույց կետերը:

Իրավական հարցերով ընթերցողին չծանրաբեռնելու համար ասեմ միայն, որ համաձայնագիրը չի կնքվել օրենսդրությամբ դրա կնքման համար սահմանված պարտադիր ընթացակարգի եւ պայմանների պահպանմամբ։ Ավելի պարզ ասած՝ այն չի ունեցել պետական գրանցում, ինչը պարտադիր պահանջ է անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների դեպքում։

Համաձայնագրով սահմանափակվել է բանկի իրավունքը տնօրինել իրեն անցած անշարժ գույքը, ուստի այդ համաձայնագրից բխող իրավունքները ենթակա էին պետական գրանցման, իսկ դրա չիրականացումը հանգեցնում է գործարքի առոչինչ լինելուն

Բարի, իսկ որո՞նք են Բանկի հետագա քայլերը:

Գիտեք, մտացածին դատական հայցերի պայմաններում ապրելուն արդեն հարմարվել ենք: Ավելին, դա մեզ բոլորովին չի խանգարում իրագործել Բանկի զարգացման ռազմավարական նպատակները, կյանքի կոչել մեր նորարական ծրագրերը, առաջ մղել թվային բանկինգի մեր գաղափարները: Այս փուլում, երբ մեր երկրում մոլեգնում է համավարակը, մեր պարտքն ենք համարում մեր հաճախորդների համար ապահովել հեռավար սպասարկման ամենալայն գործիքակազմը` նրանց հնարավորինս զերծ պահելով Բանկ այցելելու եւ կանխիկի հետ շփվելու անհրաժեշտությունից:

IDBank-ի եւ Իդրամի համատեղ հարթակով՝ IDBanking.am-ով եւ Իդրամ հավելվածով, մեր հաճախորդներն ունեն հեռավար գործարքների իրականացման իսկապես լայն գործիքակազմ. Նրանք կարող են անգամ Բանկի հաճախորդ դառնալ հեռավար նույնականացմամբ, վարկ վերցնել, քարտ պատվիրել, բացել հաշիվներ, ավանդ ներդնել, արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ, օգտվել անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից QR եւ NFC տեխնոլոգիաներով ավելի քան 2500 վաճառակետերում, կատարել գնումներ ավելի քան 300 առցանց խանութներից, կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց եւ այլն։  Սակայն մենք այդքանով չենք սահմանափակվելու, այլ մոտ ապագայում մեր շահառուներին ենք առաջարկելու նորարար պրոդուկտներ` ուղղված հաճախորդների հեռավար սպասարկման արդյունավետության բարձրացմանը:

Միաժամանակ գիտակցելով մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման հարմարավետության կարեւորությունը՝ շարունակում ենք նաեւ մեր մասնաճյուղերի արդիականացման եւ ընդլայնման գործընթացը։ Շատ շուտով Երեւանում Շենգավիթի համայնքի մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներին եւ արձագանքներին ընդառաջ կբացենք մեր հերթական ժամանակակից եւ նորաոճ մասնաճյուղը։ Հիշեցնեմ նաեւ, որ տարին մեկնարկեցինք Հյուսիսային պողոտայում IDBank-ի՝ տարածաշրջանում նմանը չունեցող ֆլագմանյան մասնաճյուղի բացումով, որտեղ մեկտեղված են մի շարք ծառայություններ։

Այնուամենայնիվ, չմոռանանք նաեւ առողջապահական ներկայիս իրավիճակի մասին․  եւս մեկ անգամ ուզում եմ կոչ անել մեր հաճախորդներին իրենց առողջության պահպանման համար օգտվել հեռավար սպասարկումից, իսկ բանկ այցելելիս դնել դիմակ, որը անհրաժեշտության դեպքում տրամադրում է նաեւ Բանկը, մուտքի մոտ ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, իրենց հերթին սպասել համապատասխան նշված կետերում։ Բանկն իր հերթին իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները հաճախորդների եւ աշխատակիցների առողջության պահպանման համար՝ բոլոր տարածքները պարբերաբար ախտահանվում եւ օդափոխվում են, աշխատակիցներն ապահովված են անվտանգության բոլոր միջոցներով։

Մենք, անպայման, հաղթահարելու ենք նաեւ  համավարակով պայմանավորված այս իրավիճակը։ Առողջ եղեք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մասիսի ոստիկանները տերմինալների գողություններ են բացահայտել
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց Սայաթ- Նովա գյուղի…
Վանաձորում ձկան խանութում պայթյուն է տեղի ունեցել
Ժամը 17:40-ի սահմանում, ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է․․․
Ոստիկանները Վահագնի գյուղում թմրանյութ են հայտնաբերել
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները նշված տան ջերմոցում հայտնաբերեցին կանեփի 21 բույս...
Դանակահարություն Բյուրեղավանում․ հանցագործությունը բացահայտվել է
Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է, դանակն առգրավվել է...
Գիշերով մտել են գոմն ու գողացել 3 խոզ. Նույն օրը գտել են գողերին. Խոզերն արդեն մորթված էին
Ապարանի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել...
Շան վրա կրակողը ներկայացավ ոստիկանություն
Նա իրավապահներին ներկայացրեց որսորդական ողորկափող հրացանը, որով կրակել էր շան վրա…