News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետին կից սոցիալական աջակցության խորհուրդ կստեղծվի: Համապատասխան որոշումն ընդունվել է Ավագանու նիստում:

Խորհրդի գործունեության նպատակն է մայրաքաղաքի սոցիալապես խոցելի անդամների աջակցությունը, ուսանողների ուսման մասնակի վճարումը:

Խորհուրդը կաշխատի նաեւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ Արցախի ՊԲ-ում ծառայության իրականացման ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Բացի այդ, խորհրդի գործունեությունը կապված կլինի բնակչությանը տարերային եւ տեխնածին աղետների եւ տնտեսական ցնցումների ժամանակ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հետ:  

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ