News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միկրոսկոպի համաստեղությունում կարմիր գաճաճի մոտ աստղագետները հայտնաբերել են նորածին մոլորակ, որը չափերով եւ հատկություններով նման է Նեպտունին: Սա այս տեսակի առաջին հայտնի մոլորակն է Երկրի անմիջական հարեւանությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրանց աշխատանքի նկարագրությունը հրապարակել է Nature ամսագիրը:

AU Microscopii աստղը գիտնականների ուշադրությունը սկսել է գրավել 2003-ին, երբ աստղագետները ստացան այս օբյեկտի առաջին լուսանկարները եւ հայտնաբերեցին, որ այն նորածին աստղ է, որը գտնվում է Երկրի մերձակայքում՝ մոտ 32 լուսային տարվա հեռավորությամբ: Դրա նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այս նորածին կարմիր գաճաճը դեռ շրջապատված է գազի եւ փոշու սկավառակով, որը դեպի մեզ շրջված է «պրոֆիլով»:

Նման դիրքը թույլ է տալիս հետեւել, թե ինչպես է փոխվում դրա ձեւը ժամանակի ընթացքում, ինչպես նաեւ որոշել դրա մեջ նյութի շարժման բնույթը: AU Microscopii-ի մակերեւույթին մեծ քանակությամբ բռնկումները եւ բծերը, ինչպես նշում են գիտնականները, թույլ չեն տվել աստղագետներին նրա հարեւանությամբ մոլորակների հետքեր փնտրել: Նրանք հենվում են այն փաստի վրա, որ մոլորակների անցումը աստղերի սկավառակի միջոցով ժամանակավորապես նվազեցնում է դրանց պայծառությունը կանխատեսելի եղանակով, ինչը լավ է աշխատում արեւանման աստղերում էկզոաշխարհների որոնման համար, բայց կեղծ տեղեկատվություն է տրամադրում կարմիր գաճաճների ուսումնասիրության ժամանակ։

Մասնավորապես, պարզվել է, որ այս մոլորակը դասվում է, այսպես կոչված, «տաք նեպտունների» թվին, որոնք իրենց չափերով եւ հատկություններով նման են Արեգակնային համակարգում համանուն գազային հսկային, սակայն ն շատ ավելի մոտ են գտնվում իրենց աստղերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ