News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը առաջադիմել է «Գահերի խաղը» (Game of Thrones) հեռուստասերիալի համար հիմք դարձած «Սառույցի եւ կրակի երգը» (A Song of Ice and Fire) էպիկական սագայի «Ձմեռվա քամիները» (The Winds of Winter)  անվանումը ստացած վեցերորդ մասի աշխատանքները, սակայն հույս ունի ավարտել այն միայն հաջոր տարի: Այս մասին նա հայտարարել է իր բլոգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մարտինը նշել է, որ նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում նա ապրում է լեռների իր փոքրիկ տանը: «Թերեւս հարկադիր մեկուսացումն օգնեց ինձ գրել: Ամեն օր ես շատ ժամանակ եմ ծախսում «Ձմռան քամիների» վրա եւ վստահորեն առաջ եմ շարժվում աշխատանքի մեջ,- գրել է նա:- Երեկ ես ավարտեցի նոր գլուխը, երեք օր առաջ՝ եւս երեքը, եւս մեկ՝ անցած շաբաթ»: Բայց ոչ, սա չի նշանակում, որ գիրքը կավարտվի վաղը և կհրապարակվի հաջորդ շաբաթ »: «Դա հսկայական գիրք կլինի, եւ ես դեռ շատ աշխատանք ունեմ»,- հավելել է գրողը:

Հեղինակն ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ Նոր Զելանդիայում հուլիսին նախատեսված միջոցառման՝ համավարակի պատճառով չեղարկման կապակցությամբ: Միջոցառմանը պետք է հավաքվեին ֆանտաստիկայի երկրպագուները: Մարտինը եւս պետք է ներկա լիներ միջոցառմանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդպիսի ուղեւորությունը կարող էր խանգարլ նրան գիրք գրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ