News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կրկնապատկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխին բռնելու համար պարգեւը: Այս մասին նշված է Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է Lenta-ն: 

Հիմա Ամիր Մուհամմադ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլի, որը հայտնի է նաեւ որպես Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրաշի, գտնվելու վայրի մասին տեղեկության համար կվճարեն 10 մլն դոլար:

Պետքարտուղարության տեղեկություններով՝ ԻՊ նոր պարագլուխը պատասխանատու է առեւանգումների, սպանությունների եւ եզդիների վաճառքի համար (Իրաքի հյուսիս-արեւմուտքում բնակվող ժողովուրդ, տարածաշրջանում կրոնական եւ էթնիկ փոքրամասնություն): Դրանից բացի, ալ Մաուլը վերահսկում է խմբավորման կողմից անցկացվող «գլոբալ գործողությունները»:

Նշվում է, որ նա ԻՊ պարագլուխն է դարձել 2019 թվականի հոկտեմբերին, նախորդ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի զոհվելուց հետո: Մինչ այդ ալ Մաուլը «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալբանիան ահաբեկչության մեջ մեղադրվող տաջիկին արտահանձնել է Գերմանիային. ԶԼՄ-ներ
Կոմրոն Բ.-ն եւ մյուս կասկածյալները միացել էին ԻՊ-ին 2019-ի հունվարին եւ հիմնել են խմբավորման թեւը Գերմանիայում...
Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ ղեկավարներից մեկը՝ «ԻԼԻՊ-ի մսագործ» կեղծանվամբ
Ասադուլա Օրաքազին պատասխանատվություն է կրում քաղաքացիական անձանց վրա հարձակումներ կազմակերպելու եւ ԻՊ կառուցվածքում մրցակիցներին «մաքրելու» համար․․․
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ում տեղակայված ահաբեկչական խմբավորման առաջնորդի ձերբակալության մասին
ԱՄՆ հետախուզության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ուժերը «լուրջ եւ ծանր հարված են հասցրել Միացյալ Նահանգներում տեղակայված ահաբեկչական խմբավորմանը»․․․
Ուկրաինացի հատուկջոկատայինները վնասազերծել են պոլտավյան ահաբեկիչ Ռոման Սկրիպնիկին
Ում իրավապահները որոնում էին արդեն մեկ շաբաթ…
Ամերիկուհին ձերբակալվել է «Ալ Քաիդային» օգնելու փորձի համար
Ջիլ Մարի Ջոնսը կալանավորվել էր, երբ ուղարկել էր 500 դոլար նվեր քարտի միջոցով գաղտնի ծառայություն իրականացնող ՀԴԲ-ի աշխատակցին, որը ներկայանում էր իբրեւ «Ալ Քաիդայի» անդամ․․․
Լուցկում ավտոբուս գրաված ահաբեկիչը կալանավորվել է
Ավտոբուսի գրոհումը սկսվել է պայթյունով․․․