News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե պատգամավորները տեսնում են իրավական գործընթաց, որն իրենց գնահատմամբ քաղաքական է, ես ակնկալում եմ այդ պատգամավորներից հաջորդ հայտարարությունը, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, ինչը ես չտեսա: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով նրան, որ ԼՀԿ ղեկավար  Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:

Անդրադառնալով նրան, որ իրենք որոշել են ՍԴ-ից հետ վերցնել Ռոբերտ Քոչարյանի գործով իրենց երկու դիմումները, Օրբելյանն ասաց. «Մեր դիմումը ունի մեկ նպատակ, ՍԴ դիմելու գործընթացի հետ ոչ մի առնչություն չունենալ: Հիմա էլ չգանք մի ծիծաղելի վիճակի, որ մի հատ էլ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք չառաջադրեն պարոն Քոչարյանին ու չասեն՝ այ, որ դուք չլինեիք, պատգամավորները կդիմեին, ՍԴ-ն որոշում կընդուներ, սահմանադրական կարգն էլ չէր տապալվի»:

Հարցին՝ եթե դիմումները հետ վերցնելուց հետո ԱԺ խմբակցությունները սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել ՍԴ, դրանից հետո դուք կարո՞ղ եք նորից Քոչարյանի հարցով դիմել դատարան, պաշտպանը պատասխանեց. «Ես մեծ հույս ունեմ, որ դրա կարիքը չի լինի, որովհետեւ որպեսզի մենք նորից կարողանանք դիմել, պետք է բոլոր ատյաններով գնանք, եւ որոշումները մեր դեմ լինեն, եւ Վճռաբեկ դատարանի հետո կարող ենք նորից դիմել ՍԴ: ՍԴ ներկայացնելու պահանջներից մեկը ընդհանուր իրավասության դատական ատյանների սպառման պարտադիր պահանջն է: հետեւաբար, մեր ակնկալիքն այն է, որ հենց առաջին ատյանի դատարանում մենք արդարացվելու ենք, որովհետեւ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի ստանդարտները կիրառելու պայմաններում տիկին Դանիբեկյանը գործը կարճելու է:Հիմա տարիներ անց կդիմենք, թե չենք դիմի, չեմ կարող ասել, հույս ունեմ, որ անհրաժեշտություն չի լինի: Ժամանակը ցույց կտա»:

Նա հիշեցրեց, որ իրենք ներկայացրել են գործը կարճելու միջնորդություն, որը չի մերժվել, քննարկման փուլում է. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը առնվազն մի մասով ընդունելու է գործը կարծելու որոշում: Անկախ նրանից, որ ես գտնում են, որ դատարանն ունի անաչառության խնդիր, ես նաեւ գտնում եմ, որ անաչառության խնդիր ունեցող դատավորը նույնիսկ այս աստիճան աղաղակող խախտմամբ գործով կայացնելու է կարճման որոշում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ