News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք դեռ 2019 թվականի մայիս-հունիսին ՍԴ ենք ներկայացրել երկու դիմում միջնորդագիր, որոնք վերաբերում էին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին. Դրանք առավել քան հիմնավոր դիմումներ են: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

«Ցավալիորեն 2020 թվականի հունիսին մենք ականատես ենք լինում, որ Ռոբերտ Քոչարյանի գործն այնպիսի շահարկումների առարկա է դարձել, որ ընդհուպ մինչեւ պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտականությունը, ես շատ լավ ճանաչում եմ Էդմոն Մարուքյանին, Տարոն Սիմոնյանին, իրենք իրավաբաններ են, իսկ իրավաբանները բոլորը բոլորին կարծես ճանաչում են, խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն դրա դեմ չեն կատարում: Դա նման է նրան, որ ասենք մեր աչքի առաջ խանութ թալանեն կամ մեքենա այրեն, եւ ես ասեմ՝ միգուցե այդ մեքենայի տիրոջը ճանաչում եմ, հիմա հաղորդում չեմ ներկայացնի ոստիկանություն, եկեք թող մի քիչ ժամանակ անցնի, կտեսնենք: Նույն վիճակն է, նույն վերաբերմունքն է: Հենց այս բոլոր շահարկումներից ելնելով մենք այսօր ներկայացրեցինք այսպիսի դիմում:

Այս դիմումը արվում է ոչ թե կոնկրետ միավորի համար, այլ արվում է հանուն իրավական պետության, հանուն սահմանադրական կարգի: Պարոն Քոչարյանի համար եւս անընդունելի էր ցանկացած տեսակով կամ ձեւով կամ բովանդակությամբ իր գործը շահարկելը, առավել եւս հիմք ընդունելը անգործության համար»,-ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, եթե կա ՍԴ դիմելու գործիք, դա առաջին հերթին պարտականություն է:

ՍԴ-ում վիճարկվել է քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որն արդեն ակնհայտ է, որ սահմանադրականության հետ աղերս չունի: Բայց կներեք, կա հիմնարար արժեք, սկզբունք, դա Սահմանադրական կարգն է: Մենք ունենք իրավիճակ, որ ԼՀԿ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Տարոն Սիմոնյանը, ում լավ ճանաչում եմ, ասում են՝ այս ողջ գործընթացը հակասահմանադրական է, բայց մենք հիմա դիմում չենք ներկայացնի: Հիմա մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար առավել բարձր արժեքներ գոյություն ունեն»,-հայտարարեց Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ