News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իմ լավ բարեկամ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը ՍԴ-ում քննության հետ. այդ գործը քննվելու է, որովհետեւ առաջին ատյանի դատարանն էլ է դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, որ հետ են վերցնում ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը:

«ՍԴ պաշտպանական կողմի եւ դատարանի դիմումների հիման վրա է քննության օր նշանակել: Այո, միավորել է այդ դիմումները: Հիշում եք, որ մեր հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ գործը քանի որ քննվելու է ՍԴ-ում եւ քննվելու է հուլիսի 7-ին, որպեսզի  այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական ազդեցություն չլինի հակասահմանադրականության հետ կապված, որեւէ քաղաքական ուժ, լինեն այսօրվա իշխանությունները, թե նախկին իշխանության ներկայացուցիչները, կամ նրան հետեւորդները, այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական բաղադրիչով ազդեցություն չունենան, չստվերեն իրավական գործընթացը քաղաքական բաղադրիչով, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք, երբ այս գործով քննությունը կայանա»,-ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա հավելեց, որ Քոչարյանի պաստաբանների հայտարարությունը, որ իրենք դիմումը հետ են վերցնում, նորմալ է, թող վերցնեն, բայց գործը քննվելու է: «Եթե ՍԴ-ն ասի, որ չի քննվելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է: Ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մենք գտնում ենք, որ հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վիճարկումը մաքուր իրավական գործընթաց է, եւ որեւէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաղաքական նպատակներով: Այն, որ պաշտպանները հետ են վերցրել դիմումը, դա դեռ չի նշանակում, որ գործը չի քննվելու հուլիսի 7-ին»:

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ Քոչարյանի պաշտպաններն իրենց այս քայլով ուզում են գործընթացը քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ, դա է իրենց հետապնդած նպատակը: 

«Ես պետք է  հիասթափեցնեմ նրանց, որովհետեւ իրենց այս քայլով գործընթացը չի դադարում քաղաքական լինելուց, ավելին, ավելի է խոանում քաղաքական բաղադրիչը: Հետեւաբար, նորից եմ կրկնում, մենք պատրաստ ենք մեր ասած պայմանի դեպքում՝ մտնել ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի»,-ասաց նա՝ հավելելով, որ երկու օր է որոշ լրատվամիջոցներ եւ որոշ շրջանակներ գործընթացը թեքում են դեպի քաղաքական ուղղություն եւ փորձում են իրենց անվան վրա դիվիդենտներ շահել:

Դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարեւանյանը հայտարարել է, որ իրենք իրենց քայլն արեցին, հիմա տեսնենք, թե «Լուսավոր Հայաստանն» ինչ կորոշի, դրանով գնդակը նետելով ԼՀԿ-ի դաշտ, Տարոն Սիմոնյանն ասաց. «Արամ Վարդեւանյանը դեռ ուսանողական տարիներից սիրում էր գնդակը նետել իմ դաշտը, բայց այդ գնդակը նետում էր, լավ արդյունք չէր ունենում: Պարոն Վարդեւանյանը իմ լավ բարեկամն է, իմ լավ ընկերն է, բայց ես նրան խնդրում եմ իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթել, որովհետեւ դրանք տարբեր գործընթացներն են, եւ լավ կլինի իրենց գործընթացը պահպանեն իրավական դաշտում, իսկ քաղաքական գործիչներին թույլ տալ շարունակել քաղաքականությունը»:

Նա ընդգծեց, որ պաշտպանների այսօրվա  կատարած քայլը քաղաքական բաղադրիչ ուներ. «Երկու փաստաբաններն էլ շատ լավ գիտեն, որ դիմումը հետ վերցնելով գործը չի դադարում քննվել ՍԴ-ում հուլիսի 7-ին: Հետեւաբար իրենց հրապարակային քայլը, այն էլ այն մարտահրավերը, որ նետվել է մեր ուղղությամբ, քաղաքական քայլ է եւ իրավաբանության հետ կապ չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ