News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն եւ Հունաստանը պետք է դադարեցնեն փախստականների իրավունքների ոտնահարումը եւ կատարեն իրենց պարտականություններն այս ոլորտում՝ Թուրքիային քննադատելու փոխարեն, ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը՝ ի պատասխան Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հայտարարություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Դենդիասը հայտարարել էր, որ Թուրքիան խաթարում է անվտանգությունն ու կայունությունը Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում, խախտում է Լիբիայի, Սիրիայի, Իրաքի եւ Կիպրոսի ինքնիշխանությունը: Այս հայտարարությունը նա արել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խոսեպ Բորելի հետ միասին Թուրքիայի հետ սահմանին գտնվող Էվրոսի շրջանի Կաստանիես քաղաք այցի ավարտից հետո: Դենդիասը նշել է, որ Թուրքիան ակտիվորեն ներգաղթյալների էի ուղարկում այստեղ, որպեսզի նրանք հատեն սահմանը, սակայն «շանտաժի փորձը ձախողվել է»:

«Դենդիասի հայտարարությունները ԵՄ-ի քողի տակ Հունաստանում փախստականների դեմ հանցագործությունները կոծկելու նոր փորձ է: ԵՄ անդամները պարտավոր են պաշտպանել փախստականների իրավունքները: Մենք հրավիրում ենք ԵՄ-ին եւ Հունաստանին կատարել իրենց պարտականությունները՝ մեր երկրին մեղադրելու փոխարեն»,- նշվում է Աքսոյայի հայտարարության մեջ:

Նա ամբողջությամբ իրականությունից կտրված է անվանել Հունաստանի նախարարի հայտարարությունները Էգեյան ծովում եւ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ: «Ժամանակն է, որպեսզի Հունաստանը եւ Կիպրոսն ազատվեն Թուրքիային իր իսկ ափերի մեջ մեկուսացնելու պատրանքներից եւ հավատան, որ դա համահունչ է միջազգային իրավունքին: Հունաստանը չի շահի ԵՄ-ի ներգրավմամբ Թուրքիայի դեմ թշնամական դաշինքների ստեղծումից: Այն պետք է հարգի Թուրքիայի օրինական իրավունքները եւ առկա խնդիրները լուծի բանակցությունների միջոցով»,- հավելել է Աքսոյը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ