Չինական տեխնոհսկա Huawei ընկերությունը հինգշաբթի հայտարարել է Անգլիայում հետազոտական լաբորատորիայի կառուցման նախագծի հաստատման մասին, հայտնում է Reuters-ը:
Մոտ 400 աշխատակցից բաղկացած հաստատությունը կկենտրոնանա օպտիկական սարքերի արտադրության վրա՝ օպտիկամանրաթելային հաղորդակցման համակարգերում օգտագործման համար:
Ներկայումս Բրիտանիան քննարկում է, թե ինչպես լավագույնս ապահովել Huawei-ի սարքավորումների ներդրումը 5G ցանցերում: