News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի հունվարյան կանխատեսման համաձայն, 2020-ին համաշխարհային տնտեսությունը պետք է աճեր 3,3%-ով։ Սակայն արդեն ապրիլյան կանխատեսումներում ԱՄՀ-ն ներկայացրել է, թե որքան հիվանդագին կլինի կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Կենտրոնական բանկի 2019թ․ գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ինչպես նշեց ԿԲ ղեկավարը, ԱՄՀ կանխատեսումների համաձայն, 2020-ին տնտեսական անկումը կանխատեսվում է 4,9%-ի մակարդակով։

ԿԲ նախագահը ասաց նաեւ, որ իրենց գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճը 2020թ․ բացասական կլինի՝ նախկին կանխատեսումներից զգալիորեն ցածր։

«Առավել տուժած ոլորտները կլինեն հյուրանոցային բիզնեսը, հասարակական սնունդը, զբոսաշրջային գործակալությունները, տրանսպորտը, սպասարկման ոլորտները, շինարաությունը։ Ընդ որում, գյուղատնտեսության վրա ճգնաժամը գործնականում չի ազդի»,- ընդգծեց Գալստյանը։

ԿԲ ղեկավարի գնահատականներով՝ Հայաստանում տեղի կունենա մասնավոր ներդրումների եւ սպառման կրճատում։

Նա ընդգծեց, որ ստեղծված իրրավիճակում Կենտրոնական բանկի հիմնական գործառույթը ինֆլյացիայի կանխումն է, որն իրենց, ի դեպ, հաջողվել է ապահովել։

«Մայիսի տվյալներով՝ ինֆլյացիան 12 ամիսների ընթացքում կազմել է 1,2%»,- ասաց Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ