News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հունիսի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով 41-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Նրան դանակահարել էին:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչեւ օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետեւողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի խանութներից մեկի մոտ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Լյուքսեմբուրգի փողոցի 38-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ