News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ryanair ավիաընկերությունը Lufthansa-ի դուստր-ընկերությունից բողոք է ներկայացրել ԵՄ հակամենաշնորհային մարմիններին՝ կապված գների ֆիքսման անօրինական բանակցությունների հետ, որոնք իբր տեղ են գտել Lufthansa-ի իտալական Air Dolomiti ստորաբաժանման եւ երեք այլ իտալական ավիաընկերությունների միջեւ, հայտարարել է Ryanair-ի իրավաբան Յուլիուշ Գոմորեկը, հայտնում է Reuters-ը։

Բողոքում նաեւ տեղեկատվություն է տրվում Ավստրիայում գների ֆիքսման մասին՝ Lufthansa-ի ավստրիական Austrian Airlines ստորաբաժանման մասնակցությամբ։

«Ես կարող եմ հաստատել, որ գների ֆիքսման կարտելի մասին բողոքը ներկայացվել է Եվրահանձնաժողովին»,- լրագրողներին հայտարարել է Գոմորեկը։

Գոմորեկը նաեւ նշել է, որ Իտալիայում, որտեղ Lufthansa-ն դուստր-ընկերություն ունի, բանակցություններ են ընթանում մյուս երեք ավիաընկերությունների հետ այն մասին, թե ինչ գնային մակարդակում իրենք կարող են իրենց հարմարավետ զգալ։

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ստացել է բողոքը եւ կքննարկի այն։

Անցյալ շաբաթ Գոմորեկը բողոքել էր մրցակցության հարցերով ԵՄ հանձնակատար Մարգրետ Վեստագերին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Lufthansа-ի Air Dolomiti, Alitalia, Neos եւ Blue Panorama դուստր-ընկերությունների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ