News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սահմանադրության այս փոփոխությունները արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում՝ միանշանակ ճգնաժամը հաղթահարված է լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

«Սա Հայաստանը լեգալիստական ճահիճից դուրս գալու առաջին գործուն եւ համարձակ քայլն է եղել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ էր, որ այն քննարկվեր ՍԴ-ում, Վահե Գրիգորյանն ասաց. «Սահմանադրական նախագծերի նախնական սահմանադրականության ստուգումը կանոն է: Այդ կանոնը չի կարող ձեւականորեն, անբովանդակ կերպով կիրառվել այն պայմաններում, երբ անհնար է դրա կիրառումը: Սահմանադրությունը չի նախատեսում ամեն «Սահմանադրական դատարան» նշումը կատարելիս, որ նկատի ունի անկողմնակալ, անկախ դատարան, եւ երբ սահմանադրական մի մարմին տեսնում է, որ այդ որակները էականորեն սղված են, գոյություն չունեն, առավել եւս ոչ թե ՍԴ 7 անդամները կողմնակալ կարող են դիտվել, այստեղ խնդրի ողջ աբսուրդն այն է, որ մինչեւ հիմա քննարկվում է, թե արդյոք կողմնակալՍԴ անդամները կարող են քննել իրենց վերաբերյալ պրոցեսը... կողմնակալությունը մի վիճակ է, երբ որ արբիտրը այս կամ այն կողմի օգտին կամ դեմ որոշման մեջ շահագրգռվածություն ունի, գործի ելքով շահագրգռվածություն ունի:

Էստեղ իրենք ոչ թե կողմնակալ են, այլ կողմն են: Պատկերացրեք գնում եք դատարան, ներկայացնում եք ձեր հայցը, ներկայացնում եք հայցը, ավարտում եք եւ նստում եք դատավորի փոխարեն եւ պատասխանողը պետք է պատմի ձեզ իր դեպքը: Դուք որքանո՞վ եք սա նորմալ համարում»:

Վահե Գրիգորյանը նկատեց, որ այս վիճակը չպետք է հասունանար. «Ամեն դեպքում դատավորական էթիկա կա այս ամենի մեջ, եւ ՍԴ դատավորները ավելի զգայուն պետք է լինեն սրա նկատմամբ: Այս ամենը կարող էր շատ ավելի պակաս հեղինակության կորստով լուծվել, եթե նվազագույն նախանձախնդրություն լիներ դատարանի, դատավորի հեղինակության նկատմամբ՝ ի վնաս անձնական շահերի ու պատկերացումների:

Ես չեմ կարծում, որ այս պահին շատ բան է կորսված: Այս փոփոխությունները լավ հնարավորություն են, որ ՍԴ-ն արդյունավետ գործունեությամբ վերականգնի իր հեղինակությունը»,-ընդգծեց Սդ դատավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ