News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Որեւէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել եւս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն եւ որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա հայտարարեց, որ այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական դատարանի ճգնաժամ. «Այն, ինչի մասին մեկ տարի խոսում էին, նրանք իրենց ձեռքով ստեղծեցին»:

Մելիքյանի խոսքով, մոտեցումներից մեկի համաձայն 2-3 դատավորներ այլեւս դատավոր չեն, մյուսի համաձայն՝ նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ այն պարզ պատճառով, որ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը փնթի գտնվելու պատճառով ժամանակին չեն փոխել. «Մոտեցում կա, որ այս փաստաթուղթն ընդհանրապես իրավական ուժ չունի, կա նաեւ մոտեցում, որ ունի, սակայն կիրառելի չէ: Սա արդեն ճգնաժամ է նշանակում: Մենք այսօր ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ եւ շատ դժվար է լինելու մեր հանրությանը վերականգնել այս խայտառակ վիճակը:

Եթե անգամ համարում ենք, որ սահմանադրական փոփոխությունները թղթի կտոր չեն, այստեղ մենք գործ ունենք դրա կիրառելիության հետ, որովհետեւ ունենք ՍԴ-ի մասին օրենք, որտեղ կա այն կանոնը, որը մեզ ծանոթ է»,-ասաց նա՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու վերաբերյալ արդարադատության նախարարի տեսակետը հավասար է ցանկացած ՀՀ քաղաքացու տեսակետին, ոչ մի առավելություն չունի:

Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. «Այո, ես համարում եմ, որ սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է, այո համարում եմ, որ այն, ինչ  տեղի է ունեցել սկսած 2019 թվականի հունիսի 20-ից մինչեւ այսօր, սահմանադրական կարգի տապալման գործընթաց է բազմաթիվ արարներով եւ այս վերջին արարը, որը ամենակոպիտն էր, ամենաերեւացողն եր: Մենք տեսանք, որ ՀՀ վարչապետը իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանելու իրավունք եւ ի լուր աշխարհի ֆեյսբուքի էջով հայտարարում է, որ այս պահին սա է գործում կամ նա:

ՍԴ-ն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, իր աշխատանքի շնորհիվ հնարավորություն տվեց բոլորիս հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք: Արդյոք գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավական արժեքներ են կարեւորում, թե գործ ունենք մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրավական արժեքները ոտնատակ տալ քաղաքական նպատակահարմարության շահից ելնելով:

Հնարավորություն տվեց հասկանալ՝ մենք ունենք պետության գլուխ ՀՀ նախագահ, թե՞ մենք ունենք մարդ, որ գիշերվա կեսին պատրաստ է լինել Արտուշ պապիկ:

Արդյոք մենք ունենք խորհրդարանական երկո՞ւ ընդդիմադիր ուժ, թե՞ մեկ ընդդիմադիր ուժ, իսկ երկրորդը «Իմ քայլը» դաշինքի մի առանձին ֆրակցիա կարելի է համարել»,-ասաց Մելիքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ