News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, ՍԴ-ն բոլոր դեպքերում կարողացավ կանգնել մեկ տարի ու պայքարել իշխող ուժի դեմ, իսկ իշխող ուժ ասելով նկատի ունի մեկ մարդու:

«Մենք պետք է վարձահատույց լինեինք ՍԴ-ին, որովհետեւ շատ ցինիկորեն իշխող ուժը Նիկոլ  Փաշինյանի գլխավորությամբ հարձակվել է ՍԴ-ի վրա եւ ոչ մի օրենք չի ճանաչում: Ես կարծում էի, որ այսօր այս փողոցները պետք է փակվեին, որովհետեւ իրենք օգտագործում են կորոնավիրուսը, հակաօրինական օրենքներ են ընդունում, Սահմանադրությունն են ցեխաջրի մեջ գցում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը: Ցավոք այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի շրջանակում փոխել իշխանությունը հնարավոր չէ, որովհետեւ ինքը բացարձակ հակաօրինական դաշտում է գտործում Փաշինյանը: Ինչպես ինքը իրականացրեց պետական հեղաշրջում, անշուշտ ուժային որոշ կառույցների հետ միասին, հիմա պետք է հենց պետական պահպանության օբյեկտները գրավելով, կլինի ռադիոտուն, հեռուստատեսություն, կլինի պետական պահպանության տակ գտնվողն մյուս օբյեկտները, պետք է գրավել եւ իրեն վռնդել իշխանությունից: Իրենք պետությունը տանում են դեպի կործանում»,-հայտարարեց Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ ժամանակն է, որ ընդդիմությունը ադեկվատ քայլեր անի. «Կներեք, բայց այն նվնվոցները, որ հակաօրինական քայլեր են ձեռնարկվում եւ այլն, հասկացանք, մենք դա ասում ենք, նա էլ ասում է՝ թքած ունեմ օրենքների ու Սահմանադրության վրա: Ինքը կարծում է, որ իր ընտանեկան կապալը պետք է զբաղվի ծխախոտի, զենքի, ադամանդի մաքսանենգությամբմ, եւ ստեղծել է իրավիճակ, որ ժողովուրդը հակաօրինական դաշտում ապրի ու ենթարկվի իրեն»:

Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ կգտնվեն այդպիսի մարդիկ, որոնք կգրավեն իր նշած պետական օբյեկտները. «Փաշինյանը կարողացավ ստեղծել բռնապետի կերպար: Ինքը հոգեկան անհավասարակշիռ անձնավորություն է: Ես մասնագետների հետ խոսել եմ, իսկապես այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի, եւ լուրջ վտանգ է պետության համար: Երբեք ժողովուրդն այսքան վախեցած չի եղել: Մարդիկ տանը հեռախոսով խոսում են, հեռախոսները թաքցնում են»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի ելույթին, Ռուբեն Հակոբյանն ասաց. «մատ է թափ տալիս, ասում է, ով է լինելու Ազգային ժողովում: Դրանից առաջ հայտարարել էևր, որ ընդդիմության հետ հարաբերվելու միակ ձեւը չափալախն է լինելու, վիզ կտրելն է լինելու: Տո դու ո՞վ ես: Իրեն շրջապատել է անվտանգության գոտիներուվ եւ նման բաներ է անում: Նորմալ, իրեն հարգող տղամարդը այդպես ղժղժան, փողոցի անբարոյական կնոջ նման է իրեն պահում: Օրինակ, Արտաշես Գեղամյանին այդպիսի բաներ ասաց, Արտաշեսը մի լավ ապտակ տվեց, կողքից անցնելիս դիստանցիա էր պահում:

«Երբ ասում եք իշխանություն, իշխանություն չկա, նրանք բոլորը մատաղացուներ են: Կա մեկ հոգի, որը ֆաշիստական շեշտադրումներ ունի:

Միակ բաստիոնը, որ նվաճված չէր իշխանության կողմից, ՍԴ-ն էր: Ես հասկանում եմ, որ ՍԴ անդամները չեն կարող ՍԴ շենք մտնել, Նիկոլ Փաշինյանը վարձկաններ ունի: Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր ՍԴ-ին: Վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա:

Հակոբյանը նկատեց, որ այսօր ընդդիմությունը չունի մասնական ռազմավարություն, պետք է ամբիցիաները մի կողմ թողնել եւ միասնական գործել:

Հարցին, թե ժողվուրդը ոտքի կկանգնի՞ ըընդդեմ Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց. «Ժողովրդին կազմակերպող է պետք: Այն քաղաքական ռեսուրսը, որ ունի Հայաստանն ընդդիմադիր դաշտում, մի քանի անգամ կարող է այս իշխանությանը փոխել: Եվ դա լինելու է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ