News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

IDBank-ն այսուհետ Իդրամ ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնության ռազմավարական գործընկերներն է։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը։

«IDBank-ը միանում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը և դառնում ծրագրի ռազմավարական գործընկերը։  Մենք նույնպես հավատում ենք, որ ամեն ինչ սկսվում է 1 դրամից, և այսուհետ՝ նաև IDBanking.am առցանց հարթակի և IDBank-ի տերմինալների միջոցով ցանկացած վճարումից 1 դրամ կփոխանցվի «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժի» առաջին ծրագիրն ուղղված է սահմանամերձ և բարձր լեռնային շրջանների գյուղերի դպրոցականներին հեռավար կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություն է հայտարարել կրթությունը», - ասել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

«Մեզ համար անչափ ուրախալի է, որ IDBank-ի հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն բիզնես ոլորտում, և Բանկը, փաստորեն, «Մի դրամի ուժը» նախաձեռնության մասին հայտարարելուց շատ չանցած՝ դարձավ նաև այս նախաձեռնության ռազմավարական գործընկերը։ Դա խոսում է մեր ընկերությունների նաև գաղափարական ընդհանրության մասին։ Վստահ եմ՝ միասին, հենց այս փոքր քայլերով ծրագրի ավարտին մեծ գործ կիրականացնենք», - ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

Բանկում նշել են, որ ծրագրին միանալով՝ հնարավորություն են տալիս նաև իրենց հաճախորդներին մասը կազմելու այս մեծ գործի, դառնալ նախաձեռնության բարի կամքի դեսպանը՝ առանց նույնիսկ 1 դրամ ավել ծախսելու ՝ ընդամենը վճարում կատարելով Իդրամ հավելվածով, տերմինալներով, www.idram.am  կայքով, IDBanking.am առցանց հարթակով կամ IDBank-ի տերմինալներով։

Հավաքված «մի դրամների» գումարին իրական ժամանակում կարելի է հետևել նախագծի idram.am/1dram կայքում, Իդրամ հավելվածում, idram.am կայքում և IDBanking.am առցանց հարթակում, իսկ նախաձեռնության այս տարվա բոլոր շահառուները կհայտարարվեն շուտով։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ