News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երբեմն պահեր են գալիս, երբ անհրաժեշտություն է առաջանում խստացնել հռետորաբանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով պաշտոնական Երեւանի հռետորաբանության խստացումը:

Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, որում պետք է մասնակցեն 3 կողմերը՝ Հայաստանը, Ղարաբաղն ու Ադրբեջանը:

«Այսօր մենք այդ բանակցությունները չունենք, ինչը նշանակում է, որ կողմերը կարող են բազմաթիվ տարբեր հարցեր քննարկել՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ… Եթե մենք ուժեղ չլինենք, ապա Ադրբեջանը կօգտվի դրանից եւ կվերսկսի լայնամասշտաբ ռազմական գործողությունները»,-ասաց Պողոսյանը՝ նշելով, որ այդ ամենից ելնելով ակնհայտ է դառնում, որ Երեւանի կողմից նման արձագանքն անհրաժեշտ է:

Նա նաեւ պարզաբանեց, որ Բաքվի դիվանագիտական ջանքերը չեն հանգեցրել ցանկալի արդյունքի, եւ դա խստացրել է նրա հռետորաբանությունը, ինչին ՀՀ վարչապետն ադեկվատ եւ հավասարազոր պատասխան է տվել:

«Մեր պատասխանը հետեւալն է եղել. Եթե դուք փորձում եք սրել իրավիճակը, ապա մենք ձեզ կպատասխանենք: Եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա դա եղել է միշտ՝ սկսած 1991 թվականից»,-նկատեց Թեւան Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ Բաքուն չպետք է մտածի, թե ՀՀ նոր իշխանություններն ունակ չեն հավասարազոր պատասխան տալ:

«Նրանք չպետք է մտածեն, թե մենք այդքան լավն ենք, թե ատամներ չունենք, թե ունակ չենք կոշտ պատասխան տալ ագրեսիային»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ Ղարաբաղում ռազմական եւ քաղաքական ղեկավարության մակարդակով հիանալի հասկանում եւ գիտակցում են, որ Ադրբեջանում որոշում են ընդունել օգտագործել բանակցությունները ժամանակ ձգելու եւ միջազգային հանրության մոտ որոշակի դիրքորոշում ձեւավորելու համար:

«Միեւնույն ժամանակ, նրանց մոտ կա քաղաքական որոշում, որից պարզ է դառնում, որ նրանք պատրաստվում են ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով»,-նշեց Պողոսյանը:     

Հիշեցնենք, որ ՀՀ եւ Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 19-ին Երեւանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կոշտ հայտարարություններ է արել Ադրբեջանի հասցեին: Նա, մասնավորապես, նշել է.

«Ուժի կիրառումն անհետեւանք չի մնա, եւ դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում:

Սա հասկանում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին:

Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը եւ ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով:

Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, եւ «արեւմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արեւմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:

Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության մասին, եւ այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլեւ մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր:

Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին եւ լինենք ուժեղ, ամուր, բայց եւ չտրվենք անիմաստ եւ անհեթեթ սադրանքների»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ