News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված նամականիշի մարման արարողությունը:

Նամականիշի մարումն իրականացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է գնդակոծված պատ, որի վրա ածուխով գրված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը:

280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը 40.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

1992 թ.-ից առ այսօր Հայփոստի կողմից թողարկվել է Հայրենական Մեծ պատերազմի թեմատիկային առնչվող 19 նամականիշ և 3 գեղաթերթիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ