News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դերասան Գեւորգ Դոդոզյանը՝ Գևոն, որը նախօրեին մահացել է կյանքի 60-րդ տարում, կյանքի  վերջին 3 տարիներին խաղացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Թատրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ նա խաղացել է գրեթե բոլոր բեմադրություններում՝ այդ թվում «Հարսնացուն հյուսիսից», «Մուսա լեռան 40 օրը», «Մեծապատիվ մուրացկաններ»։

Դերասանը երկար ժամանակ բուժվել է ասթմայից, որն էլ մահվան պատճառ է եղել։

Այնուամենայնից, նա անկողնային հիվանդ չի եղել, վերջին անգամ արտակարգ դրությունից առաջ է մասնակցել է «Հարսնացուն հյուսիսից» ներկայացմանը։

Նա հանրությանն ավելի հայտնի էր իր հումորային մանրապատումներով։

Տպել
Ամենաշատ