News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Օդերեւութաբանները կանխատեսում են ամպրոպի ժամանակ հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 20-22 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +16+18, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +20+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+19,

Տավուշում գիշերը +12+17, ցերեկը՝ +20+23,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +22+25,

Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+28,

Արմավիրում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +24+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,

Արցախում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+18 (հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +24+29):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Վարդենյաց լեռնանցքում եւ Բերդ-Ճամբարակ հատվածում բուք է. Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար...
Ամենաշատ