Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված դատապարտյալն առողջացել եւ վերադարձել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նավիկյանը հայտնեց, որ դատապարտյալը բուժումը ստացել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։
«Դատապարտյալը կրկնակի հետազոտվելուց հետո վերադարձել է «Կոշ» ՔԿՀ»,- ասաց Նոնա Նավիկյանը։