News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Գոլոս Արմենիի» (golosarmenii.am) թերթի խմբագրությունից հայտնել են, որ հունիսի 26-ի առավոտյան պարբերականի կայքը կոտրել են: Չնայած մասնագետների բոլոր ջանքերին՝ դեռեւս չի հաջողվում վերականգնել կայքի բնականոն աշխատանքը, նաեւ հայտնի չեն վերականգնման մոտավոր ժամկետները: Այդ մասին ասված է «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրության տարածած հայտարարության մեջ:

«Ավելի վաղ կայքը նույնպես ենթարկվել էր տարբեր գրոհների, սակայն հաջողվել էր վերականգնել աշխատանքը համեմատաբար կարճ ժամկետներում: Այն, ինչ տեղի է ունեցել այսօր առավոտյան, աննախատեպ է հարձակման ծավալների առումով: Մենք դեռեւս չունենք ճշգրիտ տվյալներ դեպքի պատճառների մասին եւ դիմել ենք համապատասխան մարմիններին դրանք պարզելու նպատակով: Միեւնույն ժամանակ, մենք չենք բացառում, որ հարձակումը կարող էր իրագործվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից:

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունն ու հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ կայքի աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ