News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համարում եմ, որ ՍԴ դիմելու համար 26 ստորագրությունը բավարար է, եւ ցանկանում բանավիճել մարդկանց հետ, որոնք շփոթում են երկրաչափությունը թվաբանության հետ, կամ, հետապնդելով ինչ-որ նպատակներ, չեն ցանկանում խորանալ ասվածի իմաստի մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով որոշ պաշտոնյաների հայտարարությունները այն հարցի շուրջ, թե քանի  ստորագրություն է բավարար Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ սահմանադրական փոփոխություններն ընդունելու կապակցությամբ: Ըստ օրենքի՝ դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների մեկ հինգերորդը: Պատգամավորների ընդհանուր թիվը կազմում է 132, համապատասխանաբար՝ դրա մեկ հինգերորդը 26,4 տոկոս է, որը կլորացման դեպքում կազմում է 26: Սակայն արդեն երկար ժամանակ է Իմ Քայլի պատգամավորները հնչեցնում են 27 թիվը՝ որպես մեկ հինգերորդ մասի կլորացման արդյունք:

Այդ հարցի շուրջ իր արժեքավոր կարծիքն է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կոչ անելով «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներին թարմացնել գիտելիքները … երկրաչափության մեջ:

«Այսպես, ՍԴ-ն գործ ունի 26 ստորագրությունների հետ, ինչը կազմում է, ինչպես նշել է պատգամավոր Թանդիլյանը, 19.7 տոկոս: Պակասում է 0.3 տոկոս, սակայն մարդկանց դեպքում այդպես չեն հաշվում, այլ կլորացնում են: Թվաբանության կանոններով՝ 19.7 տոկոսը կլորացվում եւ դառնում է 20 տոկոս: Ինչ վերաբերում է 26.4 տոկոսին, թվաբանության, ոչ թե երկրաչափության կանոններով, եւ քանի որ ինչպես արդեն նշվել է, որ մարդկանց դեպքում թիվը կլորացվում է, ստացվում է 26: Այդկերպ, փորձում են քաղաքականացեն մաթեմատիկայի ամենաանմեղ մասը՝ թվաբանությունը: Ես կոչ եմ անում ՍԴ-ին խելամիտ գտնվել եւ չքաղաքականացնել թվաբանությունը»,-ընդգծել է Լարիսա Ալավերդյանը:

Մյուս կողմից հետաքրքիր է, շարունակեց առաջին օմբուդսմենը, թե ինչու հանձնաժողովի 5 անդամներին, ինչը 11 հոգանոց կազմի կեսից քիչ է, որոշվեց կես համարել: Այսինքն՝ 5 հաշվեցին որպես 5,5, կլորացրեցին 6 եւ ստացան քվորում: Սակայն այդ դեպքում ներկաները պետք է լինեին առնվազն 6-ը: «Եթե արձանագրային բաժինը համարում է, որ դա թույլատրելի է, սակայն չի ճանաչում այլ դեպքերում սովորական թվաբանական կանոնները, ապա խոսքը քաղաքական նախապատվությունների մասին է: Երբ խոսքը խոսքը մարդու մասին է, պետք է կլորացնել մինչեւ մեկ ամբողջականը: Այդ պատճառով Թորոսյանը չի կարող ասել, որ պետք է 27, իսկ ես կարող եմ ասել, որ բավական է 26 ստորագրություն»,-եզրափակեց Ալավերդյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ