News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Microsoft ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիան կփակի իր ֆիզիկական խանութներն ամբողջ աշխարհում, ուրբաթ այդ մասին հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հրապարակված տվյալների՝ կորպորացիայի ղեկավարությունը որոշել է «ռազմավարական փոփոխություններ կատարել, որոնք ենթադրում են Microsoft-ի ֆիզիկական խանութների փակում»: Ներկայում ընկերությունն ունի 82 առեւտրային կետ, որոնցից 73-ը գտնվում է ԱՄՆ տարածքում, մնացածը՝ Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում եւ Պուերտո Ռիկայում:

«Ինտերնետում մեր վաճառքներն աճել են, մեր տեսականին ընդլայնվել է հիմնականում թվային առաջարկների հաշվին, իսկ տաղանդավոր մասնագետների թիմն ապացուցել է, որ կարող է հաջողությամբ սպասարկել հաճախորդներին ֆիզիկական խանութներից դուրս,-ասվում է կորպորացիայի փոխնախագահ Դեւիդ Փոթերի հայտարարության մեջ:-Մենք երախտապարտ ենք Microsoft-ի խանութների հաճախորդներին եւ անհամբերությամբ սպասում ենք հնարավորությանը նրանց առցանց խառայություններ առաջարկելու, ինչպես նաեւ Microsoft-ի կորպորատիվ կենտրոնների մանրածախ առեւտրի բաժիններում»: Խոսքը վերաբերում է Նյու Յորքում, Լոնդոնում, Սիդնեյում եւ Ռեդմոնդում (Վաշինգտոն նահանգ) Microsoft Experience Center կենտրոններին:

Մանրածախ առեւտրի ոլորտում ընկերության քաղաքականության փոփոխության արդյունքում աշխատակազմը չի կրճատվի: Microsoft-ի խանութները փակ էին նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի վերջից:

Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից: Կորպորացիան համակարգչային ապահովման խոշորագույն արտադրողն է տարբեր սարքերի՝ անհատական համակարգիչներից մինչեւ բջջային հեռախոսներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ