Մարզահամերգային համալիրի տարածքում այս պահին մեծ հրդեհ է. այրվում է  խոտածածկ տարածք (ֆոտոռեպորտաժ

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել 20 մարտական հաշվարկ։

«Հրշեջներն այս պահին պայքարում են կրակի դեմ»,– հայտնեցին ԱԻՆ–ից։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքի վայրում է նաև ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։