News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Անապատային մորեխները գրոհել են Հնդկաստանի Հարյանա նահանգի երկրորդ խոշոր քաղաքը` Գուրգաոնը, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Նյու Դելիի մոտ, հայտնում է Reuters-ը:

Դելիի միջազգային օդանավակայանը, որը սահմանակից է Գուրգաոնին, միջատների գրոհի պատճառով օդաչուներին խնդրել է հատուկ նախազգուշական միջոցներ ձեռնարկել թռչելիս եւ վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ քաղաքն առաջին անգամ է ենթարկվում անապատային մորեխների գրոհի: Նախկինում դրանից հիմնականում տուժում էին Գուջարաթ եւ Ռաջաստան նահանգների գյուղերը, որոնք սահմանակից են Պակիստանի անապատներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ