News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սինգապուրի իշխանությունները հայտարարել են հուլիսի 1-ից առավել հայտնի թանգարանների, զվարճանքի այգիների, կենդանաբանական այգիների, ինչպես նաեւ կազինոյի բացման մասին, որոնք փակ էին երեք ամիս շարունակ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այդ մասին ասվում է Զբոսաշրջության հարցերով խորհրդի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հուլիսի 1-ից կվերականգնեն 13 օբյեկտների գործունեությունը, որոնցից են թռչունների այգին, կենդանաբանական այգին, գետի սաֆարին, Գիտատեխնիկական թանգարանը, Universal Studios թեմատիկ այգին»,-նշվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, մասնակիորեն կսկսեն աշխատել երկու կազինոներ։ Մնացած կազմակերպություններում պետք է գտնվեն առավելագույնը 25 տոկոս այցելուներ, նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 7-ին Սինգապուրում ընդունված սոցիալ-տնտեսական սահմանափակումների առաջին փուլը մեկնարկել է հունիսի 9-ին։ Այդ ժամանակ բացվել էին այգիները, լողափերը, խանութների մեծամասնությունը, ռեստորաններն ու սրճարանները։ Մինչդեռ երկրում դեռեւս պահպանվում են պաշտպանիչ դիմակներ կրելու պահանջները, այդ թվում՝ դպրոցներում եւ մանկապարտեզներում, ինչպես նաեւ սոցիալական հեռավորության պահպանումը։ Երկրում գործում են տուգանքներ․ առաջին խախտման համար՝  211 ԱՄՆ դոլարց, երկրորդ անգամ խախտման դիմաց՝ 705 ԱՄՆ դոլար, իսկ հաջորդող խախտումների համար՝ ազատազրկում եւ տուգանք 7 հազար ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրացիները կարտաքսվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ