News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչ իշխանությունը զբաղված է՝ Հայաստանի ներսում քաղաքական «ավատյուրիզմով» և ընդդիմադիրներին ու այլախոսներին ինքնամոռած ճնշելով, զուգահեռ կիրառելով լայնածավալ տեղեկատվական տեռոր անհնազանդների հանդեպ, մեր տարածաշրջանում արդեն տևական ժամանակ է, ինչ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կրում են իրենց մեջ չափազանց լուրջ վտանգներ։

Ադրբեջանի «կիրթ» ղեկավարության՝ հակահայկական անասնական պահվածքին չեմ անդրադառնա, քանզի համարում եմ, որ մեկնաբանել ադրբեջանցիների կամ թուրքերի հակահայկական ոռնոցները իմաստ չունի...

Իրոք.

Ինչպե՞ս մեկնաբանել, օրինակ Ալիևի հակահայկական վնգստոցները։

Նա ֆաշիստական գաղափարախոսություն կրող երկրի ղեկավար է ու դրանց հետ խոսել կարելի է միայն բիրտ ուժի դիրքերից։

Կամ նույն Թուրքիան, որը արդեն առանց որևէ կոմպլեքսավորման, ամեն շաբաթ սպառնում է մեզ, օգտագործելով տարատեսակ քաղաքական հարթակներ։

Իմիջայլոց, թուրքերը որոշել են մի նոր պատմամշակութային ահաբեկչություն իրականացնել։

Այս անգամ «վերականգնելով» հայկական՝ Անի քաղաքում գտնվող պատմական կոթողները։

Ղարսի քաղաքապետի տեղակալ Ահմեդ Արսլանը, հպարտ զեկուցում է իրենց մամուլին, որ իրենք նպատակ ունեն վերականգնել «թուրքական պատմության» համար կարևոր նշանակություն ունեցող՝ Անի քաղաքի կոթողները, որպեսզի ներկայացնեն ամբողջ աշխարհին ԻՐԵՆՑ պատմությունը։

Դե այն փաստի մասին, որ Անի քաղաքը հայկական հնագույն մայրաքաղաք է և թուրքերը Անիում միայն անկոչ բարբարոս էթնոսեն,դրա մասին բնականաբար ոչ մի ակնարկ չկա։

Դուք պատկերանցնում եք չէ՞, սա ինչ վտանգներ է իր մեջ կրում։

ՀԳ

Կարո՞ղ է, ի վերջո իշխանությունը հասկանալ թե իրական վտանգները որտեղ են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ