News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի իշխանություններն աստիճանաբար բացում են քաղաքներն ու հնագիտական օբյեկտները զբոսաշրջիկների համար, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Եգիպտոսի հնությունների եւ զբոսաշրջության հարցերով նախարար Հալեդ ալ Անանին։

«Անցած շաբաթ մենք բացել ենք Հուրգադայի եւ Շարմ էլ Շեյխի թանգարանները, իսկ ընթացիկ շաբաթվա մեջ՝ Մերս Մատրոխայում եւ Ալեքսանդրիայում օբյեկտները։ Հուլիսի 1-ից կբացվեն օբյեկտները Լուքսորում եւ Ասուանում։ Աստիճանաբար կբացվեն նաեւ մյուս օգյեկտները»,-հայտարարել է ալ Անանին։

«Այժմ մենք բացում ենք հնագիտական օբյեկտները, որպեսզի աշխատակիցները կարողանան սովորել ընդունել հաճախորդներ այս նոր պայմաններում»,-ընդգծել է նախարարը։

Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին միջազգային ավիահաղորդակցությունն աստիճանաբար բացելու մասին հուլիսի 1-ից։ Հայտարարվել էր նաեւ տեղական հանգստյան գոտիներ ժամանող զբոսաշրջիկների համար վիզաները չեղարկելու մասին ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 31-ը․ նրանց համար բաց կլինեն միայն երեք հանգստյան նահանգներ՝ Կարմիր ծովը, որտեղ գտնվում է Հուրգադա հանգստավայրը, Հարավային Սինայը, որտեղ Շարմ էլ Շեյխն է եւ Դահաբը, ինչպես նաեւ Միջերկրական ծովում գտնվող Մատրուխ նահանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ