News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարշավայից 280 կմ հեռավորության վրա գտնվող Յաստրովո գյուղի բնակիչը նկարել է տարօրինակ թռչող օբյեկոտ, որը զարմանալիորեն հիշեցնում էր ՉԹՕ, հաղորդում է LadBible-ը։ Դեռ ավելին, ինչպես խոստովանում են մասնագետնրը, առաջին լուսանկարները բավականին բարձր որակ ունեն։ Այժմ փորձագետները վերլուծում են դրանց իսկությունը, սակայն արդեն արել են որոշակի եզրահանգումներ, հաղորդում է ՄԿ-ը։

Տղամարդը հեծանիվով տուն էր վերադառնում, երբ լսել է աղմուկ իր հարեւանությամբ։ Նա շրջվել է եւ տեսել ինչ-որ արտասովոր բան։ Նրան հաջողվել է նկարել դա բջջային հեռախոսի տեսախցիկով նախքան օբյեկտի հեռանալը։

Ընդամենն արվել է 5 լուսանկար, որոնցով տղամարդը կիսվել է լեհ ուֆոլոգ Ռոբերտ Բերնատովիչի հետ։ Տղամարդը վախենում է ասել իր անունը, քանի որ չի ցանկանում ընկալվել որպես «խելագար»։

Լուսանկարը նաեւ ստացել է ՉԹՕ-ի բրիտանական հետազոտական ասոցիացիայի հետախուզությունների բաժնի նախկին ղեկավար Ֆիլիպ Մենթլը։ Նա շփվել է Airbus-ի նախկին մասնագետ Ջեյսոն Գլիվի հետ անձամբ, եւ նրանք եկել են եզրահանգման, որ լուսանկարն իսկական է։ Սակայն մասնագեները դեռեւս չեն կարող պատասխանել հարցին, թե ինչ է պատկերված լուսանկարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ