News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խաչատրյան քույրերը, նրանց պաշտպանները եւ տուժած կողմը ծանոթացել են աղջիկների հոր՝ ՄԻխային Խաչատրյանի սպանության գործի բոլոր նյութերին: Կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ քննչական մարմինը մտադիր է առաջիկայում գործն ուղարկել Գլխավոր դատախազություն:

«Աղջիկները եւ նրանց փաստաբանները, ինչպես նաեւ տուժած կողմը գործի նյութերին ծանոթանալն ավարտել են, որն առաջիկայում կուղարկվի Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու»,- ասել է պաշտպանը: Նրա խոսքով՝ ՔԿ-ն չի փոխել իր այն դիրքորոշումը, որ երկու ավագ քույրերը մեղավոր են կանխամտածված սպանության մեջ, իսկ կրտսերը պետք է ուղարկվի հարկադիր բուժման:

Քույրերի պաշտպանությունը, սակայն, պնդում է, որ լրացուցիչ քննությունը եւս մեկ ամգամ հաստատել է, որ նրանք իրենց կյանքն են պաշտպանել հոր ոտնձգություններից: «Գործը նախկինի պես բաժանված է, նախատեսված է Մարիայի վերաբերյալ դատարան ուղարկել ոչ թե մեղադրական եզրակացություն, այլ քրեական օրենքով արգելված արարքների որակման մասին որոշում՝ նախնական համաձայնությամբ անձանց խմբով սպանություն (ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մաս)»,- նշել է փաստաբանը: Նա հավելել է, որ գործը կազմված է ընդհանուր 28 հատորից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քույրերը ՄԱԿ կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին խնդրել էին դիմել ռուսական իշխանություններին՝ քրեական գործը քննելիս իրենց կրկնակի վնասվածք եւ դատավարական իրավունքների հետագա խախտում թույլ չտալու համար: Մեղադրյալների պաշտպանները հայտնել են, որ դրա համար պետք է քույրերի գործը քննել միայն համատեղ եւ հաշվի առնել, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում: Դա ապագայում կհանգեցնի քույրերի կրկնակի վնասվածքների, քանի որ նրանք ստիպված կլինեն նույն իրադարձությունների մասին պատմել երկու քրեական գործերի քննության ժամանակ, պարզաբանել է փաստաբան Վալենտինա Ֆրոլովան: Նրա խոսքով՝ Խաչատրյան ընտանիքի ողբերգությունը «բազմամյա բռնության եւ օրենքի բացակայության ուղիղ հետեւանքն է, որը թույլ կտար աղջիկներին ժամանակին պաշտպանել»:

Դուբրավկա Սիմոնովիչը կանանց նկատմամբ բռնության, դրա պատճառների եւ հետեւանքների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողն է:

Գործի քննությունը

Փաստաբան Ալեքսեյ Պարշինն ավելի վաղ նշել էր, որ ՌԴ ՔԿ-ն հետեւել է Գլխավոր դատախազության ցուցումներին եւ քույրերի նկատմամբ նոր փորձաքննություններ է նշանակել: Նրա խոսքով՝ գործը ՔԿ վերադարձնելով՝ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը որոշման մեջ նշել էր, որ աղջիկների գործողությունների որակումը քննությունը սխալ է կատարել, իսկ ճիշտ որակումը անհրաժեշտ պաշտպանությունն է: Այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն բողոքարկեց քույրերի գործն իրենց վերադարձնելու որոշումը, այդ պահին Գլխավոր դատախազության ղեկավար Յուրի Չայկան մերժել էր գործը ՔԿ վերադարձնելու մասին բողոքը՝ վկայակոչելով Գրինի նախկին որոշումը, եւ օբյեկտիվության համար հանձնարարել էր մեղադրյալների նկատմամբ անցկացնել լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություններ՝ հաշվի առնելով գործի բոլոր նյութերը, այդ թվում՝ այն նյութերը, որոնք ստացվել էին առաջին փորձաքննությունների անցկացումից հետո:

ՔԿ-ն 2 ամիս առաջ լրացուցիչ քննության շրջանակում անցկացրել էր եւս մեկ փորձաքննություն, որը, պաշտպանի խոսքով, «հաստատել էր աղջիկների օգտին եզրակացությունը»: Դրանից հետո քննիչները չփոխեցին քույրերին առաջադրված մեղադրանքի որակումը, կրկին հայտարարեցին քննության ավարտի մասին՝ որոշում չընդունելով մեղադրյալների լրացուցիչ հարցաքննության մասին:

Աղջիկների փաստաբանները նախկինում հայտարարել էին, որ եթե քույրերի գործը մեղադրական եզրակացության հաստատումից հետո դատարան ուղարկվի Գլխավոր դատախազությունից, ապա պաշտպանական կողմը կպնդի դատավարությունն անցկացել երդվյալ ատենակալների կոլեգիայի մասնակցությամբ:

Սպանության գործով նախաքննության ժամանակ ՔԿ-ն հաստատել է քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատրյանի կողմից հանցագործությունների կատարումը՝ նախատեսված ՌԴ ՔՕ 117 («Խոշտանգում»), 132 («Սեռական բնույթի բռնի գործողություններ») եւ 133 («Սեռական բնույթի գործողություններին հարկադրելը») հոդվածներով: Քննիչները պարզել էին նրա կողմից հանցավոր գործությունների մի ամբողջ շարք փաստեր, որոնք դուստրերի նկատմամբ կատարվել էին 2014 թվականից սկսած, երբ երեքն էլ անչափահաս էին: Չնայած դրան, աղջիկների գործողությունները անձանց խմբով նախնական համաձայնությամբ սպանություն են որակվել եւ գործի նյութերն ուղարկել դատախազություն: Ընդ որում՝ հիմնական գործից անջատվել են կրտսեր քրոջը վերաբերող նյութերը, քանի որ նրան մեղսագրվող հանցագործության կատարման պահին փորձագետներն ավելի վաղ անմեղսունակ էին ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
Ամենաշատ