News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Միանշանակ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի փորձեն նրա դեմ ճնշումներ գործադրելով ցուցմունքներ կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ափսոսանք հայտնեց, որ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որովհետեւ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ կորոնավիրուսի այս պայմաններում ռիսկային տարիքային խմբում գտնվողների նկատմամբ պետք է ձեռնպահ մնան կալանք կիրառելուց:

«Ի դեպ, 124 քննիչներ հանված են իրենց գործերից եւ կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն: Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն ուղղակիորեն անհեթեթ է, եւ ի վերջո, ես շարունակում եմ պնդել, որ սա քաղաքական հետապնդում է քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հանդեպ: Այն ինչ արվում է մեր հանդեպ, կոնկրետ իմ հանդեպ... քայլում եմ, ոստիկանները հետեւս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրենք ինձ ուղեկցում են: Նախորդ օրը խանութից կանացի պարագա էի առնում, ուզում էի շուռ գայի ասեի՝ լա՞վն ա, հավանո՞ւմ եք: Անլրջացրել են այդ աստիճանի: Եթե իրենք կարծում են, որ այս ահաբեկումներով, «մասկի շոուներով» կարողանալու են իրենց վրայից գցել պատասխանատվությունն այս ամենի համար, իրենք սխալվում են, որովհետեւ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է յուրաքանչյուրի պատասխան տալու ժամանակը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ