News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ես այս պահին ԱԺ պատգամավոր եմ, եւ ինչ էլ լինի Հայաստանին ծառայելու հետ կապված, լինելու է հրապարակային. եթե որեւէ որոշում կայացվի, ես դրա մասին տեղյակ կպահեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը նշանակվելու է Պետական վերահսկողության ծառայության պետ:

Հարցին, թե այդ խնդրի շուրջ քննարկումներ եղե՞լ են, պատգմավորը չհերքեց՝ նշելով. «Չեմ կարող ասել, որ դա ինձ համար ընդհանրապես անակնկալ է: Իսկ իմ քննարկումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանք մասնավոր խոսակցություններ են եւ այս պահին էլ չեն լուսաբանվի: Կարծում եմ՝ չպետք է լիներ ակնկալիք, որ վարչապետի հետ իմ հանդիպումների վերաբերյալ ես այսօր կբարձրաձայնեի»:

Նշենք, որ այսօր ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները սառեցվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ