News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի արտահերթ նիստը հվանաբար կլինի վաղը: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ նստաշրջանի օրակարգին, Ուլիխանյանն ասաց. «Սահմանադրության փոփոխությունը երբ մտել է ուժի մեջ, այնտեղ այսօրվա գործող Սահմանադրության տեքստի հետ կապված գուցե կլինեն օրենքներ, որոնք համահունչ չեն լինի, եւ անհրաժեշտություն է առաջանում դրանք փոխել: Ցանկացած սահմանադրական փոփոխություններից հետո այն օրենքները, որոնք այդ պահին ուժի մեջ մտած սահմանադրության փոփոխության հետ հակադրվում են, դրանք պետք է համապատասխանեցնել Սահմանադրության հետ»:

Հարցին, թե արդեն կա՞ն ՍԴ դատավորի թեկնածուներ, նա պատասխանեց. «Ես տեղեկություններ չունեմ, դա ինձ չհետաքրքրող թեմա է: Դա ինձ կհետաքրքրի միայն այն ժամանակ, երբ այդ անունները թեկնածուների տեսքով կներկայացվեն ԱԺ նիստին, որ մենք ընտրություն կատարենք: Թե մինչ այդ ինչ անուններ կշրջանառվեն, իմ ւոշադրությունը չի գրավում»:

Ուլիխանյանն անդրադարձավ նաեւ լուրերին, թե հունիսի 22-ին «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորներ իմանալով, որ վարակված են կորոնավիրուսով, մասնակցել են ԱԺ նիստին, պատգամավորն արձագանքեց. «Ես դա բացառում եմ, ինչպես նաեւ շատ է շրջանառվում պատգամավորների նկատմամբ պարտադրանքի մասին: Դա մեր խմբակցությանը չի վերաբերվում: Մեր խմբակցությունը կամ պատգամավորները որեւէ մեկի կողմից պարտադրանքի տակ չեն: «Իմ քայլը» խմբակցությունը միակամ է եւ արժե արդեն մեր խմբակցության վերաբերյալ ասեկոսեներին տալ արժանի գնահատական: Եթե լուրը սկսվում է «ասում են, թե..»-ով, դրան պետք է վերաբերվել կասկածանքով»:

Ինչ վերաբերում է սոցցանցերում տարածվող լուսանկարներին, որտեղ ԱԺ պատգամավորներից մեկը առանց դիմակի է, նա ասաց. «Չպետք է վատ արարքից օրինակ վերցնել, պետք է օրինակ վերցնել լավ արարքից: Ես էլ եմ մեկ-մեկ հանում դիմակը, եւ շատ վատ եմ անում: Շատ վատ են արել, որ դիմակը հանել են, բայց մենք չենք ասում մեր քաղաքացիներին վատը ընդօրինակել: Սխալվեր կարող են բոլորը, բայց դա չպետք է դառնա վարքագծի կանոն, որ եթե ԱԺ պատգամավորը դիմակը հանում է, ես էլ պետք է հանեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ