News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ թեստի պատասխանը երեկ երեկոյան է ստացել։

«Հիմա ես եկել եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ լրացուցիչ ստուգումներ եմ անցնում։ Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, ես իմ ոտքով, իմ մեքենայով եկել եմ հիվանդանոց ստուգումներ անցնելու»,- ասաց Կարեն Համբարձումյանը` հավելելով, որ այլ հարցերի չի կարող պատասխանել։ Առավել մանրամասն կխոսի ստուգումներն անցնելուց հետո։

Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը ևս կորոնավիրուսով են վարակվել։ ԼՀԿ-ից կորոնավիրուսով վարակվածներ այս պահին հայտնի չեն։ Ավելի վաղ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ շփվել է վարակակրի հետ և ինքնամեկուսացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ