News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը, կարևորելովիրհաճախորդներիև առանձին վերցրած շրջաններիբնակչությանսպասարկման հարմարավետությունն ու բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկը, ս.թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի «Երազ» թաղամասի Ադոնցի 6, շենք 334 հասցեում բացեց նոր մասնաճյուղ:

Շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման, սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու միջոցառումների ծրագիրը, Արդշինբանկը մասնաճյուղը համալրել է տեխնիկական ժամանակակից միջոցներով, որոնք ապահովում են առաջարկվող բոլոր ծառայությունների լիարժեք սպասարկում, այդ թվում՝

•             սպառողական, հիփոթեքային և բիզնես վարկերի տրամադրում,

•             դրամական փոխանցումներ,

•             ավանդների ընդունում :

•             բանկային քարտերի տրամադրում և այլն:

«Երազ» մասնաճյուղը բաց է երկուշաբթիից ուրբաթ` 09:15-16:45, իսկ տարածքում գործող ինքնասպասարկման գոտին, որտեղ հաճախորդները կարող են ինքնուրույն իրականացնել բանկային գործարքներ, բաց է ամեն օր 24 ժամ:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում :

Արդշինբանկը ևս մեկ անգամ հորդորում է իր հաճախորդներին՝ օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մասնաճյուղեր այցելել՝ պարտադիր կրելով դիմակ և մասնաճյուղերի մուտքերի մոտ առաջացած հերթերում խստիվ պահպանել նվազագույնը 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ